ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 294-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 40-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 40-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 40-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՈՒՂԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության տարանցիկ ուղիների կառուցման և վերականգնման ծրագրերի նախապատրաստական աշխատանքների և դրանց իրականացման ընթացքի ուսումնասիրության և առաջարկների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Հավելված ՀՀ վարչապետի N 40-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թումանյան | - ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար) |
Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ք. Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Ավանեսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Ասլանյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Հովսեփյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Բ. Բադալյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Պապյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար (խմբի քարտուղար) |
Ե. Վարդանյան | - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Վ. Ասատրյան | - «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Քոչինյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտային միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ա. Մելնիկով | - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Մարտիրոսյան | - «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Յարալյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ավագ մասնագետ |
Ս. Միլեթբաշյան | - Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար (համաձայնությամբ) |
Հ. Գյուլզադյան | - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Հ. Ավագյան | - ճանապարհային ինժեներ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |