ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
06 դեկտեմբերի 2017 թ. |
Հ. 4404-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 29.11.2017թ. հ.12/76352 զեկուցագիրը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70- րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 5-րդ մասով և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի հ.113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի ձևավորման կարգով՝
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 142-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հ/հ |
Դպրոցի համարը |
Մանկավար-ժական խորհրդի ներկայացուցիչ |
Ծնողական |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը | ||||
142 |
«Երևանի Մ.Գորգիս-յանի անվան հ.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Կուրղինյան Հայկանուշ Անդրանիկի Նեբոգովա Տատյանա Ֆյոդորի |
Ալավերդյան Արթուր Վարազդատի Մարգարյան Կարինե Իշխանի |
Ստեփանյան Գայանե Խաչիկի Խաչատրյան Սոֆիա Լիպարիտի Ալեքսանյան Մարգարիտա Կոնստան-տինի |
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալ. ապահովության, առողջապա-հության և ծրագրերի բաժնի պետ Երևանի հ.17 գրադարանի տնօրեն Երևանի հ.127 մանկապարտեզի տնօրեն |
Գորգիսյան Ռուզաննա Ռոբերտի |
Սոցիալական ծառայութ-յունների Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային բաժնի պետ |
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |