ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 34-Ա
ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Խաչատրյանին 2023 թվականի հունվարի 22-26-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման փորձագիտական այցին մասնակցելու նպատակով:
2. Հասմիկ Տիգրանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման բոլոր ծախսերը և Տաթևիկ Խաչատրյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Խաչատրյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |