ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2020 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 1.11 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության 6-րդ կետի հիման վրա՝ օպերատիվ արձագանքում պահանջող բացառիկ դեպքով պայմանավորված պարենային ապրանքների պակասի ռիսկեր թույլ չտալու նպատակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ այն ապրանքների ցանկի 1.11 բաժնում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված)՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21 ապրիլի 2020 թվականի թիվ 57 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այն ապրանքների ցանկի 1.11 բաժնում կատարվող, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «1201» ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սոյայի հատիկներ՝ մանրատած կամ չմանրատած 1201**»:
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ «**» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝
«**Բացառությամբ մանրատած կամ չմանրատած, Ղազախստանի Հանրապետության ծագում ունեցող սոյայի հատիկների, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են 20 000 տոննան չգերազանցող քանակությամբ՝ Ղազախստանի Հանրապետության համապատասխան լիազորված մարմնի հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:»:
3. Բաժնի ծանոթագրությունների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
« թողարկված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից՝ ապրանքների արտահանումը թույլատրող մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը, բացառությամբ այն ապրանքների, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային կարգավորման մասին օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: