ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2021 թվականի |
թիվ 130 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 8-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 33-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգը։
2. Սահմանել, որ այն արտադրանքի՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաստատված ցանկերը, որոնց համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի կամ այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունների ներկայացմամբ, գործում են սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված նպատակներով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի ցանկերի համար, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրույթի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» թիվ 294 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու
1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 8-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Մաքսային օրենսգիրք) 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում (այսուհետ՝ Միություն) համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքը Միության մաքսային տարածք ներմուծելու կարգը, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը (այսուհետ՝ ներմուծվող (ներմուծված) արտադրանք), ինչպես նաև այդ արտադրանքի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման կարգը։
2. Ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատվում է հետևյալ դեպքերում.
ա) ներմուծվող (ներմուծված) արտադրանքը ներառված է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի ցանկերի մեջ, որի համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը.
բ) ներմուծվող (ներմուծված) արտադրանքը ներառված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի թիվ 526 որոշմամբ հաստատված՝ այն Արտադրանքի միասնական ցանկում, որի համար Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ, և այդ արտադրանքի համար, Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան, սահմանվել են պարտադիր պահանջներ՝ համապատասխանության գնահատում անցկացնելու մասով։
3. Այն ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը, որի համար Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված է համապատասխանության գնահատման անցկացում՝ պետական գրանցման կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության ձևով, հաստատվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 և 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշումներով։
4. Տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերն են՝
ա) սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետում նշված՝ ներմուծվող (ներմուծված) արտադրանքի համար՝ Միության տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթը (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության սերտիֆիկատը, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասին հայտարարագիրը, փոքրաչափս նավի դասակարգման վկայականը, գրանցման (պետական գրանցման) վկայականը, տրանսպորտային միջոցի տեսակի հաստատումը (շասսիի տեսակի հաստատումը) կամ Միության տեխնիկական կանոնակարգով նախատեսված այլ փաստաթուղթ).
բ) սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված՝ ներմուծվող (ներմուծված) արտադրանքի համար՝ այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթը, որի տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը ձևակերպվում է մաքսային ընթացակարգերով, կամ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա Արտադրանքի միասնական ցանկում ներառված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի համար։
5. Ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված արտադրանքի, հաստատվում է այդ արտադրանքը հետևյալ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս.
ա) «ներքին սպառման համար բացթողում», բացառությամբ այն արտադրանքը նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքի, որի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատվել է սույն կետի «բ» ենթակետին համապատասխան՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, եթե մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահին այդ արտադրանքի ներմուծման ժամանակ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատող փաստաթուղթը գործող փաստաթուղթ է, կամ Մաքսային օրենսգրքի 246-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի.
բ) «ազատ մաքսային գոտի» (միայն Մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների տարածքներում)։ Տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատման առանձնահատկությունները կարող են սահմանվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ.
գ) «հրաժարում՝ հօգուտ պետության».
դ) հատուկ մաքսային ընթացակարգ (եթե տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը պայման է ապրանքների առանձին կատեգորիան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար)։
6. Սույն կարգի 5-րդ կետին համապատասխան՝ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատում չի պահանջվում ներմուծվող (ներմուծված) արտադրանքի դեպքում, եթե այդ արտադրանքը չի հանդիսանում՝
ա) արտադրանքի այնպիսի նմուշներ (փորձանմուշներ), որոնք ներմուծվում (ներմուծվել) են հետազոտություններ (փորձարկումներ) և չափագրումներ անցկացնելու համար՝ հայտարարատուի մոտ Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգով նախատեսված համապատասխանության գնահատման մարմնի (արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) հետ պայմանագրի կամ համապատասխանության գնահատման այդպիսի մարմնի (արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)) գրությունների առկայության դեպքում, որոնցով հաստատվում է արտադրանքի՝ այդ նպատակով ներմուծված նմուշների (փորձանմուշների) անհրաժեշտ քանակը.
բ) արտադրանքի այնպիսի նմուշներ (փորձանմուշներ), որոնք ներմուծվում (ներմուծվել) են միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատումների), չափումների միջոցների ստուգաչափում կամ ստուգաճշտում, չափանմուշների համեմատում անցկացնելու համար՝ հայտարարատուի մոտ միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատումների), չափումների միջոցների ստուգաչափում կամ ստուգաճշտում, չափանմուշների համեմատում անցկացնելու մասին այնպիսի պայմանագրի առկայության դեպքում, որով հաստատվում է արտադրանքի՝ այդ նպատակով ներմուծված նմուշների (փորձանմուշների) անհրաժեշտ քանակը.
գ) արտադրանքի այնպիսի նմուշներ (նմուշներ-չափանմուշներ, օրինակներ), որոնք ներմուծվում (ներմուծվել) են գործարքով նախատեսված քանակությամբ, կշռով կամ ծավալով (հայտարարատուի մոտ գործարքի կատարումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ գործարքի բացակայության դեպքում՝ հայտարարատուի մոտ տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում) և կօգտագործվեն գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացման նպատակով՝ բացառությամբ սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների.
դ) արտադրանքի այնպիսի նմուշներ (օրինակներ), որոնք ներմուծվում (ներմուծվել) են գործարքով նախատեսված քանակությամբ, կշռով կամ ծավալով (հայտարարատուի մոտ գործարքի կատարումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ գործարքի բացակայության դեպքում՝ հայտարարատուի մոտ այդպիսի նմուշների (օրինակների) տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում) և որպես հուշանվերներ կամ գովազդային նյութեր կօգտագործվեն ներկայացուցչական նպատակներով՝ բացառությամբ սույն կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված նպատակների.
ե) պահեստամասեր, որոնք ներմուծվում (ներմուծվել) են պատրաստի արտադրանքի օտարերկրյա արտադրողի կողմից լիազորված անձի կողմից՝ Միության մաքսային տարածք նշված անձի կողմից ավելի վաղ ներմուծված կամ ներմուծվող պատրաստի արտադրանքի սպասարկման և (կամ) վերանորոգման համար, ինչպես նաև անդամ պետության լիազորված արտադրողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից՝ ավելի վաղ ներմուծված կամ շրջանառության մեջ դրված այնպիսի պատրաստի արտադրանքի սպասարկման և (կամ) վերանորոգման համար, որի մասով համապատասխանությունը պարտադիր պահանջներին հաստատվել է սպասարկում և (կամ) վերանորոգում պահանջող պատրաստի արտադրանքի (այդ թվում՝ լրացած գործողության ժամկետով) համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը և (կամ) այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմին ներկայացնելու պայմանով։
Պահեստամասեր պետք է համարվեն շահագործման մեջ գտնվող (գտնված) (մաշված, անսարք, չաշխատող) նույն մասերի փոխարինման (վերանորոգման) համար նախատեսված առանձին դետալները՝ արտադրատեսակի աշխատունակ վիճակը պահպանելու կամ վերականգնելու նպատակով՝ առանց առևտրային գործունեության ընթացքում Միության մաքսային տարածքում դրանք տարածելու նպատակի.
զ) Միության մաքսային տարածքում արտադրանքի արտադրման (պատրաստման) համար լրակազմող տարրեր, բաղադրիչներ, հումք և (կամ) նյութեր, որոնք այդպիսի արտադրանք արտադրողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից ներմուծվել (ներմուծվում) են բացառապես հայտարարատուի նպատակներով (եթե այլ բան սահմանված չէ Միության տեխնիկական կանոնակարգով) արտադրանքի արտադրման (պատրաստման) համար՝ հայտարարատուի մոտ գործարքի կատարումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ գործարքի բացակայության դեպքում՝ հայտարարատուի մոտ այդպիսի լրակազմող տարրերի, բաղադրիչների, հումքի և (կամ) նյութերի տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում.
է) ապրանքներ, որոնք ներմուծվում (ներմուծվել) են Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով), պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, այն միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հասցեով, որոնք, երրորդ կողմի անդամ պետությունների միջազգային պայմանագրերին կամ անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան, օգտվում են արտոնություններից և (կամ) իմունիտետներից, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների (Մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի իմաստով) հասցեով՝ նրանց կողմից այդ ապրանքները ներկայացուցչությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից սպառվելու (օգտագործվելու) մասին մաքսային մարմին հիմնավորված դիմում ներկայացվելու պայմանով.
ը) մարդասիրական կամ տեխնիկական օգնություն, որը ներմուծվում (ներմուծված) է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե դա նախատեսված է այդ անդամ պետության օրենսդրությամբ.
թ) ապրանքներ, որոնք անհրաժեշտ են տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար, ինչը հաստատվում է անդամ պետության՝ արտակարգ իրավիճակների ոլորտում լիազորված մարմնի կողմից մաքսային մարմին գրավոր հաստատում ներկայացնելով այն մասին, որ ներմուծվող ապրանքները նախատեսված են նշված նպատակների համար.
ժ) արտադրանք, եղել է օգտագործման (շահագործման) մեջ (եթե այլ բան նախատեսված չէ Միության տեխնիկական կանոնակարգով).
ժա) հատիկով արտադրանքի առանձին օրինակ (այսուհետ` եզակի օրինակ) կամ հատիկով արտադրանքի օրինակի՝ համատեղելի և մեկ նշանակություն ունեցող տարրերի ամբողջություն՝ դրանցից եզակի օրինակ պատրաստելու համար (այսուհետ՝ դետալների լրակազմ), որոնք ներմուծվում (ներմուծվել) են գործարքին համապատասխան (դետալների լրակազմի ներմուծման դեպքում՝ գործարքով նախատեսված քանակով) (հայտարարատուի մոտ գործարքի կատարումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իսկ գործարքի բացակայության դեպքում՝ հայտարարատուի մոտ այդպիսի եզակի օրինակի (դետալների լրակազմի) տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում)) և կօգտագործվեն առևտրային գործունեության ընթացքում Միության մաքսային տարածքում անհատույց կամ հատուցելի հիմունքով դրանց տարածումը բացառող կարիքների համար (եթե այլ բան նախատեսված չէ Միության տեխնիկական կանոնակարգով): Առևտրային գործունեության ընթացքում Միության մաքսային տարածքում եզակի օրինակի (դետալների լրակազմի) տարածումը բացառող կարիքների համար դրա օգտագործում պետք է համարվի հայտարարատուի կողմից եզակի օրինակի (դետալների լրակազմի) կիրառումը (օգտագործումը)՝ բացառապես սեփական կարիքների համար՝ առանց այն իրացնելու, տարածելու, փոխանցելու կամ այլ եղանակներով օտարելու, ինչպես նաև առևտրային գործունեության ընթացքում Միության մաքսային տարածքում անհատույց կամ հատուցելի հիմունքով այն տարածելու նպատակի։
7. Սույն կարգի 6-րդ կետի «ա»-«ժա» ենթակետերում նշված կարիքների ու նպատակների համար՝ ներմուծվող (ներմուծված) արտադրանքի օգտագործման հաստատում է համարվում հայտարարատուի ծանուցումը, որը ներկայացվում է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթի կամ հավելվածի համաձայն սահմանված ձևով՝ հայտարարատուի ստորագրությամբ և կնիքով հաստատված՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով։
8. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ներմուծվող (ներմուծված) արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը և (կամ) դրանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետի «ա»-«ե» և «ժա» ենթակետերում նշված արտադրանքին առնչվող փաստաթղթերը և (կամ) այդպիսի փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են մաքսային մարմին՝ Մաքսային օրենսգրքին համապատասխան։
Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը Մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում մաքսային մարմին ներկայացնելու հնարավորությունն ապահովելու նպատակով ապրանքների հայտարարագիր (նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմում) ներկայացնելու պահին դրանք պետք է գտնվեն ներմուծվող (ներմուծված) արտադրանքի հայտարարատուի մոտ։
9. Ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատելու համար մաքսային մարմին ներկայացվող՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը պետք է վավեր լինեն ապրանքների հայտարարագիր (նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմում) ներկայացնելու պահի դրությամբ, իսկ նախնական մաքսային հայտարարագրման դեպքում՝ մաքսային մարմնի կողմից այն մաքսային փաստաթուղթը գրանցելու օրվա դրությամբ, որով փոփոխվում (լրացվում) են մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված տեղեկությունները, կամ ապրանքների մաքսային հայտարարագրի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացակայության մասին ծանուցումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ։
10. Սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերի օգտագործումը ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատելու համար թույլատրվում է, եթե որպես այդպիսի արտադրանքի հայտարարատու հանդես է գալիս՝
ա) պարտադիր պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ այդ փաստաթղթերում որպես հայտատու նշված անձը.
բ) տրանսպորտային միջոցի տեսակի հաստատման (շասսիի տեսակի հաստատման) մեջ նշված անձը (անձինք).
գ) սերիական արտադրության արտադրանքի համար համապատասխանության գնահատման ժամանակ հայտատուի կամ պատրաստողի կողմից տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատելու նպատակով այդ ապրանքների օգտագործման համար լիազորված անձը։ Այդ փաստաթղթերի օգտագործման իրավունքը հաստատվում է նշված անձին դրանց՝ համապատասխանության գնահատման ժամանակ հայտարարատուի կամ պատրաստողի կնիքով հաստատված պատճենները տրամադրելու միջոցով։
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի |
(ձև)
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն ներմուծվող (ներմուծված) արտադրանքի` ներկայացված կարիքների ու նպատակների համար օգտագործումը հաստատելու մասին, որը մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս չի պահանջվում տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատում
թիվ ___________
(հայտարարատուի կողմից տրված՝ ծանուցման համարը)
ՍՈՒՅՆՈՎ ________________________ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է
(հայտարարատուի անվանումը (Ա.Ա.Հ.))
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք այն արտադրանքի ներմուծման մասին, որը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ենթակա է համապատասխանության պարտադիր գնահատման, և որի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատում չի
պահանջվում (__________________________________________________________),
(արտադրանքի նշագիրը (տիպ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն))
ՀԱՄԱՁԱՅՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի 6-րդ կետի «___» ենթակետի։
________________________________________________ (պաշտոնը, Ա.Ա.Հ.)
|
_______________
(ստորագրություն)
| |
Ամսաթիվ ______________ | ԿՏ
(առկայության դեպքում) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: