Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.02.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.02.2022
Дата вступления в силу
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 114-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,092,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դիզելային գեներատորների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Յունիմայն» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01015289) 2022 թվականի հունվարի 10-ին կնքված N ԳՀԱՊՁ-24-4/2-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 3 հատ դիզելային գեներատորների մատակարարման աշխատանքների իրականացում` 11,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ցեպելին Արմենիա» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02578482) 2022 թվականի հունվարի 10-ին կնքված N PS – 15/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 հատ դիզելային գեներատորների մատակարարման աշխատանքների իրականացում` 14,242,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 114-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԴԻԶԵԼԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետությունում դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ուսումնական բնականոն ընթացքը ապահովելու նպատակով նախատեսվում է 5 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,

ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

26,092,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության դպրոցական և նախադպրոցական հաստատություններ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

18 փետրվարի 2022 թ. մինչև 19 ապրիլի 2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է 5 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում և տեղափոխում Արցախի Հանրապետություն, ք․Ստեփանակերտ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,092,000 դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 18 փետրվարի 2022 թ. մինչև 19 ապրիլի 2022 թ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները 7 նախատեսվող գինը

5 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում և տեղափոխում Արցախի Հանրապետություն, ք․Ստեփանակերտ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,092,000 դրամ, որից՝ 2 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ից՝ 14,242,000 դրամ, և 3 հատ դիզելային գեներատորների ձեռքբերում «Յունիմայն» ՍՊԸ-ից՝ 11,850,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան