Գլխավոր տեղեկություն
Номер
N 87-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.02.2019
Дата вступления в силу
14.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2019 թվականի N 87-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շենք-շինությունների քանդման (ապամոնտաժման) աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 07.11.19 N 1538-Ա)

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված ծավալներին համապատասխան շենք-շինությունների քանդման արդյունքում ձևավորվելիք շինանյութը սեփականության իրավունքով անհատույց հանձնվում է սույն որոշման հավելվածում նշված դպրոցական շենքերի կառուցման համար ընտրված շինարարական կազմակերպություններին: Սահմանված քանդման (ներառյալ շենքերի հիմքերի) և շինարարական աղբի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են մրցութային գործընթացում ընտրված շինարարական կազմակերպության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ 3-ամսյա ժամկետում լուծել սույն որոշման հավելվածում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը:

(3-րդ կետը փոփ. 07.11.19 N 1538-Ա)

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին, ինչպես նաև սույն որոշման հավելվածում ներառված համայնքների ղեկավարներին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքները` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը։

(4-րդ կետը լրաց. 07.11.19 N 1538-Ա) 

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտն ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:

(5-րդ կետը փոփ. 07.11.19 N 1538-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 13
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 6-ի N 87-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Շենք-շինությունները փաստացի օգտագործող կազմակերպության անվանումը

Ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների հասցեն

1.

«Երևանի Մուրացանի անվան N 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Բագրատունյաց 32

2.

«Երևանի «Հերացի» ավագ դպրոց» ՊՈԱԿ

Հ. Ներսիսյան 3

3.

«Երևանի Հակոբ Կոջոյանի անվան N 15 կրթահամալիր» ՊՈԱԿ

Մաշտոցի 2ա

4.

«Երևանի Հ. Կարապենցի անվան N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Սասունցի-Դավթի 2

5.

«Երևանի N 116 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Արարատյան 2-րդ զանգված

6.

«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Նուբարաշեն 13, տուն 1

7.

«Երևանի Ալ. Բլոկի անվան N 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ քաղ.Երևան, Արզումանյան 5

8.

«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ քաղ. Երևան, Լուկաշինի 1-ին փող.,
5 շենք

9.

«Երևանի Մ. Գալշոյանի անվան N 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ քաղ. Երևան, Սունդուկյան փող.,
78 շենք

10.

«Պտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզ, գ. Պտղունք,
Հ. Շիրազի 46

11.

«Արթիկի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզ, Անկախության
 փող., 15

12.

«Գեղհովիտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
Գեղհովիտի համայնք

13.

«Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Կոտայքի մարզ, Սպանդարյան փող., 72, քաղ. Հրազդան,

14.

«Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզ , քաղ. Վանաձոր, Չուխաջյան 24-1

15.

«Աբովյանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան
Տարտուի փող., 1/15 շենք

16.

«Ճամբարակի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ

17.

«Մասիսի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս,
Դպրոցականների փող., 24 շենք

18.

«Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզ, Երևանյան փող., 37, գ. Փարաքար,

19.

«Գանձաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Տավուշի մարզ, գ. Գանձաքար,
18 փող., շենք 1

20.

«Փոքր Վեդու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի

21.

«Ալավերդու N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի
Ջրավազանի փող., 7/1 շենք

22.

«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Օհանավան

23.

«Հովտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Հովտաշատ, Բաղրամյան 110

24.

ք. Երևանի N 45 հիմնական դպրոց

ՀՀ քաղ. Երևան, Սոֆիայի փող.,

45 շենք

25.

«Սասունիկի Գևորգ Չաուշի անվան

միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սասունիկ

20-րդ փողոցի 1-ին փակուղի, 1 շենք

26.

«Շենավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Շենավան

27.

«Վանաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Վանաշեն

28.

«Հայանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Հայանիստ

29.

«Երանոսի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Երանոս,

6-րդ փողոց, 8 շենք

30.

«Մրգաշատի Վ. Ափոյանի անվան N 1

միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մրգաշատ

31.

«Կամարիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիս

32.

«Հնաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Հնաբերդ

33.

«Արագածավանի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ,

գ. Արագածավան, Բաղրամյան փող., 88 շենք

34.

«Գետափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Գետափ

(հավելվածը լրաց. 07.11.19 N 1538-Ա, 27.01.22 N 74-Ա) 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.2022, N 74-Ա 28.01.2022, N 87-Ա
07.11.2019, N 1538-Ա 12.11.2019, N 87-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան