ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2020 թվականի N 764-Ա
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 800,000,000 դրամ արժողությամբ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.12.21 N 938-Ա)
2. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 7 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 7-ի N 764-Ա որոշման |
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 01.12.21 N 938-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
Վերականգնողական կենտրոնի մեծացում և պրոթեզարանի կառուցում 2020 թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի հետևանքով մեր շահառուների թիվը կտրուկ աճել է: Վիրավոր զինվորներին սպասարկելու համար այժմ անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնն իրականացնի ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող զինհաշմանդամների ընդունելության հնարավորությունների մեծացման ծրագիր: Այն ենթադրում է վիրավոր զինվորների վերականգնողական բուժման համար խիստ անհրաժեշտ պրոթեզարանի, էքսպրես լաբորատորիայի, ֆիզիոթերապիայի և էրգոթերապիայի նոր մարզադահլիճների ստեղծում՝ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի թողունակությունը պետք է մեծանա շուրջ 60 մահճակալով, այդ պատճառով պետք է ստեղծել նաև նոր հիվանդասենյակներ: Ճիշտ ժամանակին իրականացվող վերականգնողական բուժումը բազմաթիվ վիրավոր զինվորների հնարավորություն կտա խուսափել հաշմանդամությունից, մյուս դեպքերում՝ հնարավորություն կտա պահպանել հաշմանդամության առկա վիճակը՝ չխորացնելով այն։ Ինչպես նաև, թողունակության մեծացման ծրագրի շրջանակում կառուցվելու է ժամանակակից պրոթեզարան վիրավորման հետևանքով վերջույթները կորցրած զինհաշմանդամներին որակյալ պրոթեզավորում և օրթեզավորում անելու համար:
Մեր զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու համար պրոթեզավորման ծրագիրը ենթադրում է, որ ամպուտացիայից մինչև դուրսգրում ամեն ինչ պետք է տեղի ունենա մեկ վայրում՝ համալրված բոլոր վերապատրաստված մասնագետներով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Տերյան 1/1, բն․5 ՀՎՀՀ 01282864 Veterans of Armenia Address 1146 N Central Ave #684 Glendele CA 91202 Tax ID 85-3766890 Հայ օգնության միություն Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24 ՀՎՀՀ 01512885 Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ ՀՎՀՀ՝ 02622324 «Лира-А» Благотворительный фонд Адрес 142007, Московская область, г. Домодедово, ул. Илюшкина, дом 2 литера 6б, ИНН 5009125444 Այլ ոչ առևտրային /կազմակերպությունների և անհատների հանգանակություններ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մ. Ավետիսյան 4 փ., 6/19 ՀՎՀՀ 00904586 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Ք. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն 800,000,000 ՀՀ դրամ է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նվիրաբերում է 230,000,000 (երկու հարյուր երեսուն միլիոն) ՀՀ դրամ Veterans of Armenia կազմակերպությունը նվիրաբերում է 50,000,000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ Հայ օգնության միությունը՝ 100,000,000 (հարյուր միլիոն)ՀՀ դրամ «Лира-А» Благотворительный фонд-ը նվիրաբերում է 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը նվիրաբերում է 94,000,000 (իննսունչորս միլիոն) Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ՝ 226,000,000 (երկու հարյուր քսանվեց միլիոն) |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործական ծրագրի շահառուներն են հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձիք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01/12/2020 թ. – 01/12/2022 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հիմնանորոգում - 350.000.000 ՀՀ դրամ Վերազինում - 300.000.000 ՀՀ դրամ Կահավորում - 150.000.000 ՀՀ դրամ Միջոցառումները նախատեսված է իրականացնել |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Տեխնիկական վերահսկողության պայմանագիր – 5,000,000 դրամ 2. Նախագծում – 4,000,000 դրամ 3. Շինարարական աշխատանքների մասով ծառայությունների մատուցման պայմանագիր – 166,000,000 դրամ 4. Շինանյութի ձեռքբերում – 175,000,000 դրամ 5. Կահույքի ձեռքբերում – 150,000,000 դրամ 6. Բժշկական սարքավորումների ձեռքբերում – 300,000,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Մեր գործընկերներն են` Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ պաշտպանության նախարարությունը |
13. |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ- ների նկարագրությունը |
Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին և իրավասու մարմիններին |
(հավելվածը խմբ. 01.12.21 N 938-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.08.2022, N 620-Ա | 01.09.2022, N 764-Ա | |
01.12.2021, N 938-Ա | 02.12.2021, N 764-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|