ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 849-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 849-Լ որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մայիսի 25-ի N 565-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների՝ իրավական ակտերի կենսագործմանն ուղղված գործունեությունը և ընթացիկ կազմակերպչական հարցերը՝ հետևյալ ոլորտներում՝
1) աշխատանք և սոցիալական հարցեր.
2) առողջապահություն.
3) արդարադատություն.
4) քաղաքացիական պաշտպանություն.
5) շրջակա միջավայր.
6) բնական պաշարներ.
7) կրթություն և գիտություն.
8) մշակույթ և սպորտ.
9) տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում.
10) ենթակառուցվածքներ.
11) քաղաքաշինություն, անշարժ գույքի կադաստր.
12) պետական գույք.
13) ներդրումներ, գործարար միջավայր.
14) հարկաբյուջետային.
15) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, թվայնացման գործընթաց.
16) կապ.
17) բարեգործություն.
18) քաղաքացիական ծառայություն:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համակարգում է նաև ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների՝ ռազմավարությունների, ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված գործունեությունը՝ հետևյալ ոլորտներում՝
1) ֆինանսական համակարգ.
2) հարկաբյուջետային համակարգ.
3) արտաքին և ներքին անվտանգություն.
4) արդարադատություն, հակակոռուպցիոն և դատաիրավական.
5) աշխատանք և սոցիալական հարցեր.
6) առողջապահություն.
7) շրջակա միջավայրի պահպանություն.
8) բնական պաշարների արդյունավետ օգտագործում.
9) կրթություն և գիտություն.
10) երիտասարդություն.
11) մշակույթ և սպորտ,
12) քաղաքաշինություն.
13) ենթակառուցվածքներ.
14) պետական գույք և ակտիվներ.
15) տնտեսություն, ներդրումներ, գործարար միջավայր, արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտուր.
16) թվայնացման բարեփուխումներ.
17) կապ.
18) հանրային կառավարում, քաղաքացիական ծառայություն:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է նաև՝
1) միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկիուղղ., Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքները.
2) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների համագործակցությանուղղ. աշխատանքները:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |