ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 1652-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 31 հավելվածում՝
ա. հարցաշարի 1-ին կետի 5-րդ սյունակում «25» թիվը փոխարինել «20» թվով,
բ. հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1652-Ն որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՏԳՏԴ-ի C26, C33, D35, M 71, G 46, G 47, Q 86, E 36 ծածկագրեր)
_____________________________________ □□□□ ________________ Անձնական կոդ (պաշտոնը) □□□□ ________________ Անձնական կոդ (պաշտոնը) □□□□ ________________ Անձնական կոդ (պաշտոնը) Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ.
________________________________________ տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
___________________ (պետռեգիստրի համարը) ________________________________________ տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը) ________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ. |
____ ___________ 20 թ.
(գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)
__________________________ __________________________
__________________ (հեռախոսահամարը) __________________ (հեռախոսահամարը)
համարը _________ |
Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ |
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
NN ը/կ |
Հարցը |
Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը |
Ստուգման անցկացման մեթոդը |
Կշիռը |
Մեկնաբա- նություններ |
Պատասխան | ||
այո |
ոչ |
չ/պ | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա իրացվող և (կամ) շահագործվող չափման միջոցի տեսակը հաստատված է, այդ չափման միջոցը ստուգաչափված է: |
«Չափումների միասնականության ապահովման մասին» (ՀՕ-22-Ն 08.02.2012 թ.) ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք), 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին մաս, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 21-րդ հոդվածի 2-րդ մաս և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելված |
փաստաթղթային, տեսազննում |
20.0 |
||||
2. |
Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա իրացվող և (կամ) շահագործվող տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցը համապատասխանում է չափագիտական կանոններին և նորմերին: |
Օրենքի 13-րդ հոդված, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 2-րդ մաս |
աշխատանքային չափանմուշի կիրառում, չափման միջոցի փորձաքննություն |
10.0 |
||||
3. |
Արդյո՞ք ստուգաչափման դրոշմը վնասված չէ: |
Օրենքի 16-րդ հոդված, 9-րդ մաս |
տեսազննում |
10.0 |
||||
4. |
Արդյո՞ք տրված կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում պահպանվել են և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասված կամ հանված չէ: |
Օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մաս |
փաստաթղթային, տեսազննում, չափման միջոցի փորձաքննություն |
10.0 |
1 |
«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է |
v |
||
2 |
«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում |
v |
||
3 |
«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում |
v |
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշում:
Ստուգաթերթը լրացրին՝
տեսչական մարմնի ծառայող |
|
________________________ | ||
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար |
________________ |
________________________ |
_____ ________________ 201 թ. »:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|