ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2021 թվականի N 1565-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 401-Ն ՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով և 15-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների սարքավորումները մրցույթով ընտրված մատակարարող կազմակերպության միջոցով ձեռք բերելու մասին» N 401-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման և տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշումները:
3. 2023 թվականի հունվարի 1-ից տեխնիկական զննության կայաններում օգտագործվող՝ սույն որոշման հավելվածի N 3 ցանկի 5-րդ և 8-րդ կետերով սահմանված տեխնիկական արատորոշման միջոցները պետք է հնարավորություն ունենան տվյալները փոխանցելու տեխնիկական զննության միասնական շտեմարանին։
4. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն որոշման հավելվածի N 2 ցանկի՝ շարժիչը և դրա համակարգերն ստուգման աշխատանքների 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված անսարքությունների դեպքում արատորոշման քարտում կատարվում է համապատասխան նշում, որի մասին տեղեկացվում է տրանսպորտային միջոցի տիրապետողին կամ սեփականատիրոջն անսարքությունը մինչև 2023 թվականի հունիսի 1-ը վերացնելու մասին։
5. Շրջանառության մեջ գտնվող տեխնիկական զննության այն կտրոնները, որոնք ձեռք բերողները տրանսպորտային միջոցները չեն ներկայացրել տեխնիկական զննության կայան տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության ծառայություն ստանալու համար, կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի հունվարի 30-ը։ Սույն դեպքերում կայանները կարող են կտրոնների հավելվածները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ծառայությունների մատուցման դիմաց վճարում ստանալու համար։
5.1. 2021 թվականի հունվարի 20-ի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-58-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացնելու վճարը հավաստող անդորրագրերը (բացառությամբ բնապահպանական հարկի և գույքահարկի մասով) տեխնիկական զննության կայանները կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ծառայությունների մատուցման դիմաց վճարում ստանալու համար։
(5.1-ին կետը լրաց. 05.01.22 N 15-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը:
2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը (այսուհետ` տեխնիկական զննություն) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայան)` տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ:
3. Տեխնիկական զննությունն իրականացվում է վճարովի հիմունքով` օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնով։
II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
4. Տեխնիկական զննության հիմնական նպատակներն են`
1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.
2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երթևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.
3) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:
5. Տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության՝ օրենքով սահմանված պարբերականությամբ:
6. Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտում նշված ամսվա վերջին օրը:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7. Տեխնիկական զննություն անցկացնելու համար տրանսպորտային միջոցի տիրապետողը կամ սեփականատերը տեխնիկական զննության կայան է ներկայացնում տրանսպորտային միջոցը և հետևյալ փաստաթղթերը`
1) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.
2) փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը (և/կամ վճարման անդորրագիրը): Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում.
3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը:
8. Տեխնիկական զննության անցկացման վճարումները կատարվում են տեխնիկական զննության կայաններում տեղակայված վճարային տերմինալների, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի, ինչպես նաև բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ
9. Տեխնիկական զննությունն իրականացվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից` անկախ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրից:
10․ Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունն սկսվում է տրանսպորտային միջոցը հաշվառման վկայագրի տվյալների նույնականացումից հետո։
11. Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 1 ցանկում նշված ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները:
12. Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 2 ցանկում։
13. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է համապատասխան նշում։
14. Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները չբավարարած և անսարք համարված տրանսպորտային միջոցի կրկնակի զննությունը տեխնիկական զննությունից հետո 20 օրվա ընթացքում իրականացվելու դեպքում տիրապետողը կամ սեփականատերը համապատասխան արատորոշման քարտը ներկայացնում է նույն տեխնիկական զննության կայան, և տեխնիկական վիճակն ստուգվում է միայն այն ցուցանիշների գծով, որոնք հիմք են հանդիսացել նախորդ զննության ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների համար:
15. Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։
V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա էլեկտրոնային եղանակով ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը (այսուհետ` արատորոշման քարտ)՝ համաձայն ձևի:
17. Արատորոշման քարտերը տեխնիկական զննության միասնական շտեմարանում պահպանվում են 10 տարի ժամկետով։
18. Արատորոշման քարտը տպվում է նաև թղթային եղանակով` մեկ օրինակից: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչի և տրանսպորտային միջոցը տիրապետողի կամ սեփականատիրոջ կողմից ստորագրվելուց հետո հանձնվում է վերջինիս։
19. Արատորոշման քարտի գործողության ժամկետում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում տվյալ արատորոշման քարտը պահպանում է գործողության ժամկետը։
VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
20. Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները համապատասխան ծրագրային ապահովման միջոցով կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տվյալների մուտքագրում:
21. Տրանսպորտային միջոցի արատորոշման քարտում նշված բոլոր տվյալները, կառուցվածքային ու հարմարադասման մեջ կատարված փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկությունները գրանցվում են տեխնիկական զննության կայանների միասնական շտեմարանում։
22. Տեխնիկական զննության կայանների միասնական շտեմարանից օգտվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Ց Ա Ն Կ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների անվանումները |
Դիրքը` ըստ արատորոշման քարտի |
Արգելակային համակարգ | ||
1. |
Արգելակային ստենդի վրա փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի արգելակման համակարգերի ստուգում, այդ թվում` 1) բանվորական արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժերի որոշում 2) անիվների արգելակային ուժերի անհավասարաչափության գործակցի որոշում 3) կայանման արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժի որոշում 4) բանվորական արգելակային համակարգի գործարկման ժամանակի որոշում 5) օժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում |
101
102
103 104 105 |
2. |
Արգելակային համակարգի տարրերի տեխնիկական վիճակի ստուգում |
106 |
Ղեկային կառավարում | ||
1. |
Ղեկանիվի առավելագույն շրջադարձի անկյան և ղեկային վարման գումարային խաղի մեծության չափում |
201 |
2. |
Ղեկային կառավարման դետալների փոխադարձ տեղաշարժի և խաղի առկայության ու պարուրակային միացությունների սևեռման հուսալիության ստուգում |
202 |
3. |
Ղեկային կառավարման ուժեղարարի տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում |
203 |
4. |
Ղեկային կառավարման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում |
204 |
Արտաքին լուսավորման սարքեր | ||
1. |
Ներկայացվող պահանջներին արտաքին լուսավորման սարքերի քանակի, տեսակի, դասավորության, վիճակի և գույնի համապատասխանության ու սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում այդ թվում` 1) հեռահար և մոտակա լույսի լապտերների 2) առջևի և հետևի հակամառախուղային լապտերների 3) արգելակման ազդանշանների 4) եզրաչափային լույսերի 5) շրջադարձի ցուցիչների և վթարային ազդարարիչների 6) հետընթացի լույսերի 7) գրանցման համարանիշի լուսավորման լապտերիկի 8) լուսային անդրադարձիչների 9) ավտոգնացքի նշանների 10) հեռահար և մոտակա լույսի լապտերների ու հակամառախուղային լապտերների լույսի ուժի ստուգում |
301 302 303 304 305 306 307 308 309 310 |
Հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ | ||
1. |
Հողմապակու ապակեմաքրիչների և ողողիչների վիճակի և սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում այդ թվում` 1) ապակեմաքրիչների 2) ապակելվացների |
401 402 |
Անիվներ և դողեր | ||
1. |
Դողերի մակնիշավորմանը և տրանսպորտային միջոցի կառուցվածքին, չափին և թույլատրելի բեռնվածքին դրանց համապատասխանության ու տեխնիկական վիճակի ստուգում այդ թվում` 1) պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության 2) դողերի վնասվածքի առկայության 3) անիվների տեղակայման 4) անվահեծերի և սկավառակների ամրակապման ու վիճակի |
501 502 503 504 |
Շարժիչը և դրա համակարգերը | ||
1. |
Բենզինային և գազաբալոնային շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի` CO, ածխածնի դիօքսիդի՝ CO2 և ածխաջրածինների` CH) պարունակության ստուգում |
601 |
2. |
Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում |
602 |
3. |
Սնման համակարգի սարքերի և խողովակաշարերի հերմետիկության ստուգում |
603 |
4. |
Մեխանիկական ծակվածքների ու անկիպությունների առկայության ստուգում |
604 |
Կառուցվածքի այլ տարրեր | ||
1. |
Տրանսպորտային միջոցի և դրա ագրեգատների մականշվածքների համապատասխանությունը հաշվառման վկայագրի տվյալներին և դրանց փոփոխման առկայությունը |
701 |
2. |
Հետին տեսանելիության հայելիների առկայության, դրանց վիճակի և ամրակապման ստուգում |
702 |
3. |
Ապակիների վիճակի (տեսանելիության), վարորդի նստատեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ իրերի առկայության ստուգում |
703 |
4. |
Կախոցքի և կարդանային փոխանցման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում |
704 |
5. |
Վարորդի և ուղևորների նստարանների կարգավորման մեխանիզմի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում |
705 |
6. |
Ավտոբուսների սրահներից վթարային ելքերի աշխատունակության, դրանց ցուցիչների և օգտագործման կարգի վերաբերյալ ցուցումների առկայության ստուգում |
706 |
7. |
Ապակիների տաքացման և փչահարման սարքերի աշխատունակության ստուգում |
707 |
8. |
Բժշկական դեղատուփի, կրակմարիչի, վթարային կանգառի նշանի առկայության ստուգում |
708 |
9. |
Անվտանգության գոտիների առկայության և աշխատունակության ստուգում |
709 |
10. |
Ձայնային ազդանշանի ձայնային ուժի ստուգում |
710 |
11. |
Արագաչափի և պտույտաչափի աշխատունակության ստուգում |
711 |
Այլ աշխատանքներ | ||
1. |
Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների առկայության և դրանց վերաբերյալ համապատասխան մարմինների թույլտվության կամ համաձայնության առկայության ստուգում |
801 |
2. |
Մասնագիտացված տրանսպորտային միջոցների մոտ բեռի ամրացման հարմարանքի, հատուկ թափքերի, ցիստեռնների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակի, աշխատունակության և հուսալիության ստուգում |
802 |
Ց Ա Ն Կ N 2
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՑ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Սարքավորման տեսակը |
Տեխնիկական բնութագիրը | ||
վերահսկվող (ստուգվող) պարամետրերը |
չափման սահմանը |
առավելագույն սխալանքը | ||
Արգելակային համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
1. |
Ստենդ` թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար |
արգելակման ուժերը |
0-6.0 կՆ |
5 % |
կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը |
300-700 Ն |
5 % | ||
արգելակային համակարգի գործարկման ժամանակը |
0.4-2.0 վ |
+/-0.03 վ | ||
տրանսպորտային միջոցի զանգվածը |
600-4000 կգ |
2 % | ||
2. |
Ունիվերսալ ստենդ` թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար |
արգելակման ուժերը |
0-40 ԿՆ |
5 % |
կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը |
300-700 Ն |
5 % | ||
արգելակային համակարգի գործարկման ժամանակը |
0.4-2.0 վ |
+/-0.03 վ | ||
տրանսպորտային միջոցի զանգվածը |
600-13000 կգ |
2 % | ||
Ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցներ | ||||
3. |
Սարք` ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/Նժ) |
ղեկանիվի շրջադարձի անկյունը |
մինչև 25 աստիճան |
+/-1 աստ. |
ճիգը` ղեկանիվի շրջադարձի ժամանակ |
մինչև 35 Ն |
1 % | ||
4. |
Ձողակարկին |
գծային չափերի չափում |
0.5-100 մմ |
+/0.05 մմ |
Արտաքին լուսավորման սարքերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
5. |
Սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար |
լուսաստվերային սահման պարունակող հարթության թեքվածքը |
30'-150' |
0.5 % |
լուսային փնջի առանցքի հորիզոնական շեղումը հաշվանցման առանցքից |
մինչև 5 |
0.5 % | ||
Անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
6. |
Դողերի ճնշաչափերի հավաքածու |
սեղմված օդի ճնշումը |
մինչև 1 ՄՊա (10 կգ/սմ2) |
+/0.01 ՄՊա |
7. |
Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ |
պահպանաշերտի նախշերի մնացորդային բարձրությունը |
0.5-3.0 մմ |
+/-0.1 մմ |
Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
8. |
Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար) |
ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը |
մինչև 5 % |
5 % |
ածխաջրածինների (CH) պարունակությունը |
500-4000 մլն-1 |
5 % | ||
ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը |
500-3500 րոպե-1 |
2.5 % | ||
9. |
Ծխաչափ (սարք` դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք` կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակներ չափելու համար (օգտագործվում է սույն ցանկի 11-րդ կետում նշված գազաանալիզատորի և 12-րդ կետում նշված ծխաչափի փոխարեն) |
լուսային հոսքի թուլացման իրական ցուցանիշը լուսային հոսքի թուլացման գործակիցը |
0.2-2 մ-1 |
2.5 % |
5-80 % |
2.5 % | |||
ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը |
500-8000 րոպե-1 |
1 % | ||
տվյալները համապատասխանաբար` ըստ սույն ցանկի 8-րդ և 9-րդ կետերի |
համապատաս- խանաբար` ըստ սույն ցանկի 8-րդ և 9-րդ կետերի |
համապատաս- խանաբար` ըստ սույն ցանկի 8-րդ և 9-րդ կետերի | ||
10. |
Հոսաորոնիչ` տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար |
օդում պրոպանի (մեթանի, հեքսանի և այլնի) պարունակությունը |
մինչև 20 % |
2 % |
Տրանսպորտային միջոցի կառուցվածքի այլ տարրերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները | ||||
11. |
Ստենդ` տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար |
երկու փոխուղղահայաց ուղղություններով հարթակների տեղաշարժը |
100 մմ |
- |
հարթակների տեղաշարժի առավելագույն ճիգը. ոչ պակաս` թեթև մարդատար ավտոմոբիլների համար բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների համար |
11 ԿՆ 30 ԿՆ |
- | ||
Պարտադիր գարաժային սարքավորումներ | ||||
12. |
Կոմպրեսոր` մանոմետրով, ծայրակալով |
արտադրողականությունը |
1 մ3/րոպե |
- |
վերջնական ճնշումը |
մինչև 1 ՄՊա (10 կգ/սմ2) |
- | ||
13. |
Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ |
- |
- |
- |
Պարտադիր այլ սարքավորումներ | ||||
14. |
Թվային տեսախցիկ ինֆրակարմիր դետեկտորով` նվազագույնը 640x320 մատրիցայի կետայնությամբ |
Տեխնիկական զննության գործընթացը |
- |
Ձև
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՔԱՐՏ
Տեխնիկական զննության կայանի անվանումը ____________________________
Գտնվելու վայրը ____________________________
Տեխնիկական զննության ամսաթիվը ____ ________20 թ. հաջորդ ՏԶ _______
Տեխնիկական զննության փուլը` սկզբնական (կրկնակի) (ընդգծել)
Տնօրինող ________________ , հաշվառման հասցեն________________ ,
Մակնիշը ________________ , թողարկման տարեթիվը ________________
Համարանիշը ________________ , նույնականացման (VIN) համարը ________________
Հաշվառման վկայագիրը (սերիան, համարը) ________________
Արգելակային համակարգ |
Բանվոր. արգելակ. տես. արգելակ. ուժը 101 |
Անիվների արգելակ. ուժերի անհավ. 102 |
Կայան.արգելակ. տես. արգելակ. ուժ 103 |
Բանվոր. արգելակ. գործարկման ժամ. 104 |
Օժանդակ արգելակ. համակարգ 105 |
Արգելակ. տարրերի վիճակը 106 |
|
Ղեկային կառավարում |
Ղեկանիվի գումարային խաղը 201 |
Դետալների տեղաշարժ խաղ, սևեռում 202 |
Ղեկային ուժեղարարի 203 |
Ղեկային կառավար. տարրերի վիճակը 204 |
|||
Արտաքին լուսավորման սարքեր |
Հեռահար, մոտակա լույսի լապտերներ 301 |
Հակամառախուղ. լապտերներ 302 |
Արգելակման ազդանշաններ 303 |
Եզրաչափային լույսեր 304 |
Շրջադարձի ցուցիչ վթար. ազդար. 305 |
Հետընթացի լույսեր 306 |
Համարանիշի լուսավոր. լապտեր 307 |
Լուսային անդրադարձիչներ 308 |
Ավտոգնացքի նշաններ 309 |
Հեռահար, մոտակա լույսի լապտերների ուժի ստուգում 310 |
|
Հողմապակու մաքրիչներ, լվացներ |
Ապակեմաքրիչներ 401 |
Ապակելվացներ 402 |
|
Անիվներ և դողեր |
Պահպանաշերտի նախշանկար 501 |
Դողերի վնասվածք 502 |
Դողերի տեղակայումը 503 |
Անվահեծեր և սկավառակներ 504 |
|||
Շարժիչը և դրա համակարգերը |
CO-ի և CH-ի պարունակությունը 601 |
Դիզել. շարժիչի ծխայնությունը 602 |
Սնման համակարգը 603 |
Արտածման համակարգը 604 |
|||
Կառուցվածքի այլ տարրեր |
Տրանսպորտ. միջոց. մակնիշավորում 701 |
Հետին տեսանելիության հայելիներ 702 |
Ապակիների տեսանելի թափանցիկ. 703 |
Կախոցքի, կարդան. փոխանց. տարրեր 704 |
Վարորդի նստարանի մեխանիզմ 705 |
Վթարային ելքը 706 |
Ապակե տաքացուց. և փչահար սարք 707 |
Դեղատուփ, կրակմարիչ, կանգառի նշան 708 |
Անվտանգության գոտիներ 709 |
Ձայնային ազդանշանը 710 |
Վազքաչափ, պտուտաչափ, այլ սարք 711 |
Այլ աշխատանքներ |
Կառուցվածքի փոփոխություն 801 |
Մասնագիտացված տրանսպորտ 802 |
ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
Տրանսպորտային միջոցի տեխնիկական |
_____________________ (ստորագրությունը) |
___________________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
||
Տրանսպորտային միջոցը տնօրինող |
_____________________ (ստորագրությունը) |
____________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
24.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2021 թվական: