ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2016 թվականի N 493-Ն
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒՆ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ, ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 16.12.21 N 2049-Ն)
2) համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) (ենթակետն ուժը կորցրել է 16.12.21 N 2049-Ն)
4) բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.07.19 N 917-Ն, 16.12.21 N 2049-Ն)
1.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրի նախագիծը:
(1.1-ին կետը լրաց. 18.07.19 N 917-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 18 Երևան |
|
Հավելված N 1 |
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 16.12.21 N 2049-Ն)
Հավելված N 2 |
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒՆ ՉԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին աշխատանքի թույլտվությամբ նախատեսված աշխատանքով չապահովելու դեպքում օտարերկրացու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, ապրուստի, իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, անձնական ունեցվածքի փոխադրման և վերադարձի ծախսերը գործատուի կողմից հոգալու հետ կապված հարաբերությունները:
2. Եթե գործատուն աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքում աշխատանքային պայմանագիր և նրան չի ապահովում այն աշխատանքով (աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով), որի համար գործատուին տրամադրվել է աշխատանքի թույլտվություն, ապա գործատուն հոգում է օտարերկրացու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, հետևյալ ծախսերը` նշված չափերով, յուրաքանչյուր անձի համար`
1) ապրուստի ծախսը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով՝ ամսական կտրվածքով, երկու ամիս ժամկետով.
2) անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի քառապատիկի չափով` միանվագ.
3) վերադարձի ծախսերն իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են` օտարերկրացու կողմից ընտրված տրանսպորտային միջոցով և տվյալ պահին հնարավոր նվազագույն գներով:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ծախսերը չեն հատուցվում գործատուի կողմից, եթե օտարերկրացի աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 16.12.21 N 2049-Ն)
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները՝
ա. «0612 Տվյալների բազաների և տեղեկատվական ցանցերի ստեղծում և կառավարում»,
բ. «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում»,
գ. «0811.01.5 Գյուղատնտեսագիտություն» մասնագիտությամբ «0811.01.01.5 Գյուղատնտես» որակավորումը, «0811.02.5 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ «0811.02.01.5 Ֆերմեր» որակավորումը, «0811.03.5 Ջերմատնային տնտեսություն» մասնագիտությամբ «0811.03.01.5 Տեխնիկ-ագրոնոմ» որակավորումը.
2) գիտական աստիճան ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները՝
ա. «0611 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»,
բ. «0412 Ֆինանսներ»,
գ. «0413 Կառավարում և վարչարարություն»,
դ. «0619 Համակարգչային անվտանգություն»,
ե. «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում»,
զ. «0721 Պարենամթերքի տեխնոլոգիա»:
(հավելվածը խմբ. 18.07.19 N 917-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |