ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2154-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1725-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2018-2021 թվականների ծրագրին հավանություն տալու և ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանելու մասին N 1725-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման վերնագրում «2018-2021 թվականների» բառերը փոխարինել «2018-2029 թվականների» բառերով.
2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով․
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1.1․ Հավանություն տալ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2022-2029 թվականների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի»:
3. Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-12-րդ ենթակետերով․
«5) 2022 թվականի համար` 7 մլրդ. դրամ.
6) 2023 թվականի համար` 7 մլրդ. դրամ.
7) 2024 թվականի համար` 8 մլրդ. դրամ.
8) 2025 թվականի համար` 8 մլրդ. դրամ.
9) 2026 թվականի համար` 8 մլրդ. դրամ.
10) 2027 թվականի համար` 8 մլրդ. դրամ.
11) 2028 թվականի համար` 9 մլրդ. դրամ.
12) 2029 թվականի համար` 10 մլրդ. դրամ»:
4. Որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով։
5. Որոշումը լրացնել «Հավելված N 2»-ով՝ համաձայն «Հավելվածի»։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2154-Ա որոշման |
|
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1725-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
2022-2029 ԹԹ.
Սույն ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 128-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի (հիմք ընդունելով 21.06.18 ՀՕ-338-Ն օրենքի 86-րդ հոդվածի դրույթներն առ այն, որ նշված հոդվածների գործողությունը շարունակվում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) հիման վրա:
Ծրագրով առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի արագացմանը՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը և դրանց շահութաբերության բարձրացմանը, ինչպես նաև գործարար միջավայրի ներուժի խթանմանը: Ծրագրի նախորդ փուլերի ցուցանիշները հավաստում են ծրագրի նշված թիրախներին հասնելու արդյունավետությունը և երաշխիք են ծրագրի հետագա դրական արդյունքների համար։ Զգալի ուժեր են ուղղվել և ուղղվելու Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման խթանմանը և դիվերսիֆիկացմանը, միջազգային տնտեսական միջավայրում հայկական ընկերությունների ներգրավմանը: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կնպաստեն Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը՝ ներգրավելով օտարերկրյա ուղղակի ներդրումներ:
Ծրագիրն առաջարկում է արտահանման ծրագրի նախագիծ առաջիկա ութ տարվա համար: Ընկերությունների խումբը կգործի և՛ որպես արտահանող, և՛ որպես ներդրող:
Բաժին 1. Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկ
Ծրագրում ներգրավված հարկ վճարողների ցանկը ներառում է հետևյալ ընկերությունները.
NN ը/կ |
Անվանումը |
Տնօրեն |
Հասցե |
պետ. գրանցման համար |
ՀՎՀՀ |
Նշումներ |
1 |
ՓԲԸ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» |
Տիգրան Աբովյան |
ք. Երևան, Ադոնցի 2 |
273.120.862505 |
02637286 |
|
2 |
ՓԲԸ «ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» |
Ռազմիկ Չիտչյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
273.120.862692 |
02635549 |
|
3 |
ՓԲԸ «ԱՐՄԻՆՎԵՍՏ» |
Դավիթ Առաքելյան |
ք. Երևան, Ներսիսյան 10Ա, 4- րդ հարկ |
273.120.862690 |
02635522 |
|
4 |
ՓԲԸ «ԷՆԵՐԳՈՍՏՐՈՅ» |
Ռազմիկ Չիտչյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
273.120.862688 |
02635506 |
|
5 |
ՓԲԸ «ԱՐՄՍՏՐՈԻԿՈՄ» |
Հովհաննես Գասպարյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
273.120.862686 |
02635514 |
|
6 |
ՓԲԸ «ՍՏՐՈՅՊՐՈՅԵԿՏ» |
Րաֆֆի Նալչաջյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
273.120.862671 |
02639497 |
|
7 |
ՓԲԸ «ԷԿՈՍ-Մ ԹՐԵՅԴ» |
Վարդան Վարդանյան |
ք. Երևան, Տերյան 69 |
273.120.862644 |
02639462 |
|
8 |
ՓԲԸ «ՍԵՎԵՐՍՏՐՈՅ» |
Աղասի Գրիգորյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
273.120.862625 |
02639446 |
|
9 |
ՓԲԸ «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ» |
Իլյա Չերենտաև |
ք. Երևան, Տերյան 69 |
273.120.862015 |
02639318 |
|
10 |
ՓԲԸ «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ |
Տիգրան Աբովյան |
ք. Երևան, Տերյան 69 |
233 |
02640918 |
|
11 |
ՓԲԸ «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» |
Ռազմիկ Չիտչյան |
ք. Երևան, Ադոնցի 2 |
273.120.875782 |
02643141 |
|
12 |
ՓԲԸ «ՍՄԿ ԻՆԺԻՆԵՐԻՆԳ» |
Րաֆֆի Նալչաջյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
273.120.878371 |
02643794 |
|
13 |
ՓԲԸ «ՌԻՓՈՐԹ ՍԻՍՏԵՄՍ» |
Աղասի Գրիգորյան |
ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 9/6 |
273.120.882083 |
02644703 |
|
14 |
ՓԲԸ «ԻՆՏԵՐՏՈՐԳ» |
Համլետ Ասատրյան |
ք. Երևան, Տերյան 69 |
286.120.883662 |
02645027 |
|
15 |
ՓԲԸ «Էլ Էքս» |
Էդուարդ Մելքոնյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
264․120․992657 |
00172892 |
|
16 |
ՓԲԸ «ԱՌԱՋԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅ ԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ |
Լիլիթ Ղարաջյան |
ք. Երևան, Տերյան 69 |
244 |
02651844 |
|
17 |
ՓԲԸ «ՍՄԱՐԹՓԱՈՒԵՐ» |
Վարդան Վարդանյան |
ք. Տաշիր, Թաղամաս 6, շ․ 8ա, 1-ին հարկ |
286.120.941343 |
02656872 |
|
18 |
ՓԲԸ «ԱՄ Թրեյդինգ» |
Կարո Կարապետյան |
ք. Երևան, Աբելյան 6/4, 102 սենյակ |
286.120.947367 |
02658292 |
|
19 |
ՓԲԸ «ՏԱՆ» |
Փիթըր Նազարեան |
ք. Երևան, Տերյան 69 |
286.120.949064 |
02658654 |
|
20 |
ՓԲԸ «Պրիքս» |
Վարդան Վարդանյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
273.120.952262 |
02659502 |
|
21 |
ՓԲԸ «ԶԵՆՈՆ- ՍՏՐՈՅԻՆՎԵՍՏ» |
Լազր Գրիգորյան |
ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա |
273.120.955112 |
02660149 |
|
22 |
ՓԲԸ «Բրենդ Դեվելոփմենտ» |
Վարդան Վարդանյան |
ք. Երևան, Տերյան 69 |
273.120.961946 |
02661554 |
|
23 |
ՓԲԸ «Արմստոր» |
Վարդան Վարդանյան |
ք. Երևան, Տերյան 69 |
273.120.963276 |
02662016 |
|
24 |
ՓԲԸ «ԱՐՄԷՔՍԿՈՄ» |
Թամարա Մանուկյան |
ք. Երևան, Տերյան 69 |
286.120.997899 |
02671059 |
|
25 |
ՓԲԸ «ԷՔՍՊՈՐՏ ԻՆՎԵՍՏ» |
Գարիկ Կլեկչյան |
ք. Երևան, Տերյան 69 շ. |
273.120.997925 |
02671067 |
|
26 |
ՓԲԸ «ԹՐԵՅԴ ԻՆՎԵՍՏ» |
Ռազմիկ Չիտչյան |
ք. Երևան, Տերյան 69 շ. |
273.120.998023 |
02671091 |
|
27 |
ՓԲԸ «ԻՆՎԵՍՏ ՍՏՐՈՅ» |
Թամարա Մանուկյան |
ՀՀ, ք. Երևան, Վ․ Վաղարշյան 12ա |
264.120.998168 |
00174623 |
Բաժին 2. Արտահանման ծրագրի չափանիշները
2.1. Արտահանման ծրագրի ծավալները.
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ապահովել արտահանման հետևյալ ծավալները.
2022 թ․ |
2023 թ․ |
2024 թ․ |
2025 թ․ |
2026 թ․ |
2027 թ․ |
2028 թ․ |
2029 թ․ |
51 մլրդ․ |
51 մլրդ․ |
52 մլրդ․ |
52 մլրդ․ |
53 մլրդ․ |
54 մլրդ․ |
56 մլրդ․ |
60 մլրդ․ |
մլրդ․ դրամ |
NN ը/կ |
Անվանումներ |
2022 թ. | 2023 թ․ | 2024 թ․ | 2025 թ․ | 2026 թ․ | 2027 թ․ | 2028 թ․ | 2029 թ․ |
1․ |
Ապրանքներ («Արտահանում» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) |
7-8 |
7-8 |
8-9 |
8-9 |
8-9 |
8-9 |
9-10 |
10-11 |
2․ |
Աշխատանքներ (այդ թվում՝ շինարարական) |
22-23 |
22-23 |
22-23 |
22-23 |
22-23 |
23-24 |
24-25 |
24-25 |
3․ |
Ծառայություններ (այդ թվում՝ ֆակտորինգային, լիզինգային, խորհրդատվական) |
22-23 |
22-23 |
22-23 |
22-23 |
23-25 |
23-25 |
23-25 |
26-27 |
Ընդհանուր նվազագույնը տարվա համար |
51 |
51 |
52 |
52 |
53 |
54 |
56 |
60 |
Արտահանման ծրագրի քաղաքականությունը.
Արտահանման ծրագրի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը:
2.2. Արտահանման շուկաները և խոշոր մրցակիցները.
Արտահանման շուկաներ. |
ԵՏՄ երկրներ, ԱՊՀ երկրներ |
Խոշոր մրցակիցներ. |
ԵՏՄ ռեզիդենտ ընկերություններ: |
2.3. Ապրանքների ցանկը («Արտահանում» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) և արտադրող կազմակերպություններ.
ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության դասակարգիչով (հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշմամբ) նախատեսված բոլոր ապրանքների խմբերը՝ բացառությամբ օրենքի 128-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների:
2.4. Շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների տեսակները.
(1) նախապատրաստական աշխատանքներ.
(2) քարտեզագրման աշխատանքներ.
(3) հորատման կազմակերպում.
(4) կույտային աշխատանքներ, գրունտային ամրացում.
(5) բետոնի և երկաթբետոնե միաձույլ կառույցների կարգավորում.
(6) հավաքվող բետոնի և երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրում.
(7) աշխատանքներ քարե կառույցների վրա.
(8) փայտային կոնստրուկցիաների տեղադրում.
(9) շինարարական կոնստրուկցիաների պաշտպանություն, 6 խողովակաշար և սարքավորումներ.
(10) մետաղական կոնստրուկցիաների տեղադրում.
(11) ներքին ինժեներական համակարգերի իրականացում շենքերում և շրջակա համալիրներում.
(12) տեղադրման աշխատանքներ.
(13) տանիքի տեղադրում.
(14) ֆասադային աշխատանքներ.
(15) շահագործման աշխատանքներ.
(16) շինարարության վերահսկողության աշխատանքներ.
(17) արտաքին ցանցերի ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, գազի մատակարարման կարգավորում.
(18) էլեկտրական ցանցերի և կապի գծերի կարգավորում.
(19) նավթի և գազի արտահանման օբյեկտների կարգավորում.
(20) շինարարության ոլորտում այլ աշխատանքներ և նախագծային աշխատանքներ:
2.5. Աշխատատեղեր և այլ սոցիալական միջոցառումներ.
Ծրագրում նշված արտահանման ծավալները կապահովեն աշխատանքների հետևյալ ծավալները.
NN ը/կ |
Անվանում |
2022 |
2023 |
2024 |
2025 |
2026 |
2027 |
2028 |
2029 |
1 |
Ապրանքներ («Արտահանում» մաքսային ռեժիմով ՀՀ տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) |
7-8 |
7-8 |
8-9 |
8-9 |
8-9 |
8-9 |
9-10 |
10-11 |
2 |
Աշխատանքներ |
300-400 |
300-400 |
400-500 |
400-500 |
500-600 |
500-600 |
500-600 |
500-600 |
3 |
Ծառայություններ |
15-17 |
15-17 |
15-17 |
18-19 |
18-19 |
19-20 |
20-21 |
20-21 |
Նախատեսվում է, որ միջին աշխատավարձի չափը կկազմի 300,000-600,000 դրամ։»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական: