18.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2020 թվականի N 1244-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են`
1) սոցիալական ոլորտ.
2) (ենթակետն ուժը կորցրել է 13.04.21 N 377-Ա)
3) (ենթակետն ուժը կորցրել է 13.04.21 N 377-Ա)
4) (ենթակետն ուժը կորցրել է 13.04.21 N 377-Ա)
5) բնակարանաշինության ոլորտ:
(3-րդ կետը փոփ. 13.04.21 N 377-Ա)
4. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրագործման գործողությունների ծրագիր՝ ըստ սույն որոշման 3-րդ կետում նշված ոլորտների:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. նոյեմբերի 17-ի N 1244-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Մ. Առաքելյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Լ. Ղալթաղչյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ն. Սարգսյան | - ՀՀ վարչապետի օգնական |
Ա. Ապիտոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Ղուլարյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ |
Կ. Դադուրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական |
Հ. Արշամյան | - Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Մ. Գալստյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ծ. Վարդանյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Ջուլհակյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Բաբաջանյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
(հավելվածը լրաց. 19.11.20 N 1251-Ա, 08.12.20 N 1338-Ա, խմբ. 13.04.21 N 377-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
18.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թ. նոյեմբերի 17-ի N 1244-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
Գ. Մարտիրոսյան | - Արցախի Հանրապետության պետական նախարար (համաձայնությամբ) |
Մ. Թանդիլյան | - Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար (համաձայնությամբ) |
Լ. Ղարախանյան | - Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար (համաձայնությամբ) |
Ա. Թովմասյան | - Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Լ. Հակոբջանյան | - Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական առողջապահական հարցերի գծով (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 08.12.20 N 1338-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |