Գլխավոր տեղեկություն
Номер
N 1029-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.08.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.08.21/55(1508) Հոդ.735
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.08.2019
Дата вступления в силу
22.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 1029-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակում նրանց հանգստի և առողջության վերականգնման համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի համար առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 4 320.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված ֆինանսական միջոցները դրամաշնորհի պայմանագրով հատկացնել «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 16

Երևան


 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1029-Ն որոշման


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1029-Ն որոշման


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1029-Ն որոշման


 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1029-Ն որոշման


 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

օգոստոսի 8-ի N 1029-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան