Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 86
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
20.12.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
20.12.2017
Дата вступления в силу
05.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 86

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) թիվ 5 հավելվածում «***» նշանով տողատակի ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ղազախստանի Հանրապետության համար ՄԱՖԱՄՔ-ի և սոմատիկ բջիջների պարունակության ցուցանիշները կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործվող հում կաթի, յուղազերծված հում կաթի, հում սերուցքի համար, բացառությամբ ըմպելի և վերականգնված կաթի, կաթնաթթվային արտադրանքի, մանկական սննդի, պինդ պանիրների, սերուցքային կարագի, գործողության մեջ են դրվում 2019 թվականի դեկտեմբերի 31-ից (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը գործում են Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներով սահմանված նորմերը՝ պայմանով, որ դրանք շրջանառվում են միայն Ղազախստանի Հանրապետության տարածքում)։»։

2. Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Ղազախստանի Հանրապետության կողմից սահմանված կարգով շրջանառության մեջ դրվող արտադրանքի պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը լիազորված մարմինների կողմից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2017 թվականի հուլիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան