«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հոկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 սեպտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 266-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 30-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 105-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել 1-10 ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 20-ի N 266-Ն որոշման |
|
«Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 30-ի N 105-Ն որոշմամբ |
_____________________________________________________
(ընկերության անվանումը)
առ 1 ________________ 20.... թվականի
Ձև 1-10
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ
(հազար դրամ) |
1 |
Դրամական միջոցների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբում |
|
2 |
Դրամական միջոցների մուտքեր, այդ թվում՝ |
|
2.1 |
Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից սպառողներին էլեկտրական էներգիայի վաճառքից |
|
2.2 |
Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայությունից |
|
2.3 |
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից բաշխման լիցենզիա ունեցող անձին էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքից |
|
2.4 |
Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից սպառողներին էլեկտրական էներգիայի ուղիղ վաճառքից |
|
2.5 |
Էլեկտրական էներգիայի արտահանումից |
|
2.6 |
Էլեկտրական էներգիայի հաղորդման (փոխադրման) լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցված ծառայություններից |
|
2.7 |
Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցված ծառայություններից |
|
2.8 |
Էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցված ծառայություններից |
|
2.9 |
Դրամական միջոցների մուտքեր հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վաճառքից (օտարումից) |
|
2.10 |
Դրամական միջոցների մուտքեր ստացված վարկերից և փոխառություններից, այդ թվում՝ |
|
2.10.1 |
Վարկերից |
|
2.10.2 |
Փոխառություններից |
|
2.11 |
Դրամական միջոցների մուտքեր տրված փոխառությունների վերադարձից, այդ թվում՝ |
|
2.11.1 |
Մայր գումարի վերադարձ |
|
2.11.2 |
Ստացված տոկոսային եկամուտներ |
|
2.12 |
Դրամական միջոցների այլ մուտքեր |
|
3 |
Դրամական միջոցների ելքեր, այդ թվում՝ |
|
3.1 |
Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ |
|
3.2 |
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռքբերում |
|
3.3 |
Ապրանքանյութական պաշարների, պահեստամասերի ձեռքբերում |
|
3.4 |
Էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված վառելիքի (միջուկային վառելիք, բնական գազ) ձեռքբերում |
|
3.5 |
Բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից վճարումներ գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և էլեկտրաէներգետիկական շուկային մատուցված ծառայությունների դիմաց |
|
3.6 |
Վճարումներ կողմնակի կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ ընթացիկ գործունեության մասով մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց |
|
3.7 |
Իրականացված ներդրումների գծով վճարումներ կողմնակի կազմակերպություններին և ֆիզիկական անձանց |
|
3.8 |
Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ |
|
3.9 |
Դրամական միջոցների ելքեր ստացված վարկերի մարման և սպասարկման գծով, այդ թվում՝ |
|
3.9.1 |
Մայր գումարների մարման գծով |
|
3.9.2 |
Սպասարկման և վճարված տոկոսների գծով |
|
3.10 |
Դրամական միջոցների ելքեր ստացված փոխառությունների մարման և սպասարկման գծով, այդ թվում՝ |
|
3.10.1 |
Մայր գումարների մարման գծով |
|
3.10.2 |
Սպասարկման և վճարված տոկոսների գծով |
|
3.11 |
Դրամական միջոցների այլ ելքեր |
|
4 |
Արտարժույթի փոխարժեքային տարբերություններ |
|
5 |
Դրամական միջոցների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (1+2-3±4) |
1. Սույն ձևի ներկայացման ժամկետը եռամսյակային (տարվա սկզբից՝ աճողական) արդյունքներով՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ն է:
2. Սույն ձևի ներկայացման ժամկետը տարեկան արդյունքներով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ն է:
__________________________________ (ընկերության ղեկավարի ստորագրությունը) |
________________________ (անուն, ազգանուն) |
Կ.Տ.»: | |
(առկայության դեպքում) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|