Գլխավոր տեղեկություն
Номер
N 263-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.26/16(1105).1 Հոդ.218.10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.03.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2015
Дата вступления в силу
05.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2015 թվականի N 263-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ և 22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց, ինչպես նաև 4-րդ կետում նշված այն անձանց, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ ու 13-րդ կետերում նշված անձանց, ովքեր սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության և (կամ) դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 557-Ն որոշման 2-րդ կետը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 24
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան