ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1526-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 769-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 769-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի աղյուսակի՝
ա. 1.19-րդ, 1.20-րդ և 1.21-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
բ. ուժը կորցրած ճանաչել 3.4-րդ կետը,
գ. 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.
2) որոշման ամբողջ տեքստում և հավելվածում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված |
Գործողությունը |
Նպատակը/ ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու լիազոր մարմինը |
Կատարման ժամկետը |
Փոփոխության/ ընդունման կարիք ունեցող իրավական ակտը |
1.19. Օրենքի 23-րդ հոդվածի «ժա» կետում «քաղաքական» բառի չնախատեսում |
տերմինների միասնության ապահովումը՝ ապաստան հայցողներին միայն քաղաքական հիմքով չառանձնացնելու ու խտրական վերաբերմունք չդրսևորելու նպատակով |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն |
2015 թ. |
այլ իրավական ակտեր, որտեղ ապաստանի տրամադրումը սահմանափակված է միայն «քաղաքական» տարատեսակով |
1.20. Օրենքի 29-րդ հոդվածի վերանայում` բովանդակային առումով դրանում նախատեսելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի ընդհանուր դրույթներ կամ ուղղություններ, իսկ հոդվածի բովանդակությունը ներկայացնել որպես գործատուի՝ իր կողմից ստանձնված պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու դեպքում պատասխանատվության նախատեսում |
օրենքի 29-րդ հոդվածի վերնագրի և բովանդակության համապատասխանեցումը |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
2015 թ. |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք |
1.21. Օրենքի 6-րդ գլխի վերնագրի վերանայում |
կիրառվող տերմինների հստակեցումը |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն |
2015 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |