«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017223
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 մայիսի 2017 թ.
թիվ 113-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունները, մասնավորապես, կանխիկ դրամի պահպանման և փոխադրման պահատուփերում կիրառվող ներկապնակի գործարկման արդյունքում հատուկ ներկով ներկված թղթադրամների հետ իրականացվող գործառնությունները, ինչպես նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության և անվճարունակության չափանիշները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի ««Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Կանոնակարգի 3-րդ կանոնի 3.1 կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և 4-րդ կանոնի 4.1 կետի 1-ին ենթակետում «5.1 կետի 2) ենթակետով» բառերը փոխարինել «5.1 կետի 2) և 4) ենթակետերով» բառերով,
2) Կանոնակարգի 5-րդ կանոնի 5.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) կանխիկ դրամի պահպանման և փոխադրման պահատուփերում կիրառվող ներկապնակի գործարկման արդյունքում հատուկ ներկով ներկված թղթադրամները:»,
3) Կանոնակարգի 7-րդ կանոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.12 կետով.
«7.12. Բանկերը շրջանառության համար պիտանի դրամանիշերից առանձնացնում են 5.1 կետի 4-րդ ենթակետում նշված թղթադրամները, դրանք շրջանառության մեջ բաց չեն թողնում և սահմանված կարգով հանձնում են Կենտրոնական բանկ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2017 թ. մայիսի 20 Երևան |