ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2017 թվականի N 357-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 15-րդ կետի 1-ին ենթակետում «յոթ» բառը փոխարինել «տասներկու» բառով.
2) 15-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. «ա» պարբերությունում «15» թիվը փոխարինել «18» թվով,
բ. «բ» պարբերությունում «10» թիվը փոխարինել «13» թվով,
գ. «գ» պարբերությունում «10» թիվը փոխարինել «12» թվով.
3) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Հանրությունը կարող է ներկայացնել ցանկացած դիտողություն և առաջարկություն, որոնք, նրա կարծիքով, առնչվում են նախատեսվող գործունեությանը կամ հիմնադրութային փաստաթղթին: Հանրության հիմնավոր դիտողություններն ու առաջարկությունները ձեռնարկողի և փորձաքննական կենտրոնի կողմից հաշվի են առնվում: Դիտողություններն ու առաջարկությունները հաշվի չառնվելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանություններ:».
4) 44-րդ կետում «20-րդ» թիվը փոխարինել «10-րդ» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 11 Երևան |