ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2017 թվականի N 552-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում 2017 թվականի մայիսի 28-ին կայանալիք սիրիահայ ձեռագործ վարպետների և հրուշակագործների մասնակցությամբ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 800.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված գնման առարկայի գնումը համարվում է անհետաձգելի և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը գնման գործընթացն իրականացնելու է մեկ անձից գնում կատարելու միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
(3-րդ կետը փոփ. 10.08.17 N 953-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 552-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումները
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Ցուցանիշների | |
քանակը |
գումար(հազ. դրամ) | |||||
ՀՀ սփյուռքի նախարարություն |
800.0 | |||||
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 |
800.0 | |||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
800.0 | |||||
60170000/1 |
Ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարձակալություն՝ վարորդի հետ միասին |
ՄԱ |
դրամ |
85,000 |
2 |
170.0 |
39522110/1 |
Ծածկեր |
ՄԱ |
դրամ |
25,200 |
25 |
630.0 |
(հավելվածը խմբ. 10.08.17 N 953-Ն)