ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2017 թվականի N 894-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 84-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 84-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «երկու տարի վեց ամսում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել 2016 թվականի մարտի 15-ին կնքված N 766-Օ պետական գույքի օտարման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի պայմանները կիրառվում են 2017 թվականի մարտի 15-ից և համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 27 Երևան |