«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2014 թ. |
թիվ 184-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով համապատասխանեցնել ներդրումային ֆոնդի կառավարիչների ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ պահանջները սահմանող իրավական ակտը օրենսդրության փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06»-ը հաստատելու մասին» թիվ 324-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանի առաջին պարբերությունում «կենսաթոշակային» բառը փոխարինել «ֆոնդերում ներդրողների» բառերով,
2) Որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում հանել ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը, 70-րդ հոդվածի 4-րդ մասը,»» բառերը,
3) Որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06-ի 1-ին կետում հանել «(այդ թվում՝ պարտադիր և կամավոր կենսաթոշակային ֆոնդեր)» բառերը,
4) Որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06-ի 2-րդ կետում հանել «Կուտակային կենսաթոշակների մասին» և» բառերը և «օրենքներում» բառը փոխարինել «օրենք» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |