ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 1009-Ն
«ՀԱՆԳՐՎԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1477-Ն)
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1477-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 22.09.17 N 1159-Ն)
2.2. Թույլատրել «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) պարենային մթերքների արտադրություն և վաճառք.
2) ագարակային տնտեսություն (անասնապահություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն և այլն) և դրանից ստացված մթերքների վաճառք:
(2.2-րդ կետը լրաց. 24.12.15 N 1525-Ն)
2.3. Սահմանել, որ աշխատողների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների բնակիչները:
(2.3-րդ կետը լրաց. 24.12.15 N 1525-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 22.09.17 N 1159-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 22.09.17 N 1159-Ն)
5. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. 2012 թվականին «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 5,694.2 հազ. դրամ և տարեկան` 11,388.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
(6-րդ կետը փոփ. 25.12.14 N 1477-Ն)
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերում բնակարան ստացող մանկական խնամակալական շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների ցուցակները՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:
7.1. Հաստատել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում գտնվող շենքում բնակարան ստացող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների ցուցակները` համաձայն N 5 հավելվածի:
(7.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1477-Ն)
7.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի N 27 հասցեում գտնվող շենքում բնակարան ստացող սոցիալապես անապահով անձանց ցուցակը՝ համաձայն N 6 հավելվածի:
(7.2-րդ կետը լրաց. 19.05.16 N 518-Ն)
7.3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդության փողոցում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններից տուն ստացող սոցիալապես անապահով անձանց ցուցակը՝ համաձայն N 7 հավելվածի:
(7.3-րդ կետը լրաց. 19.05.16 N 518-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
բաժինը |
խումբը |
դասը |
ինն ամիս |
տարի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
0.0 |
0.0 | |||
այդ թվում՝ |
|||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
04 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
Ընտանիքի անդամներ և զավակներ |
(5,694.2) |
(11,388.4) | ||
այդ թվում՝ |
|||||
02. Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն |
(5,694.2) |
(11,388.4) | |||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ) |
(5,694.2) |
(11,388.4) | |||
այդ թվում՝ |
|||||
- Երեխաների կամ ընտանեկան նպաստ բյուջեից |
(5,694.2) |
(11,388.4) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | ||
այդ թվում՝ |
|||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
5,694.20 |
11,388.40 | |||
ՀՀ կառավարություն |
5,694.20 |
11,388.40 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումները1.2. Տրանսֆերտներ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց սոցիալական սպասարկում
Նկարագրությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ | |||||||
1011 |
ԾՏ01 | |||||||
Շահառուների քանակը |
Սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձինք |
1 |
1 |
0.0 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
5,694.2 |
11,388.4 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1011 Ապահովում է սոցիալապես անապահով անձանց սոցիալական պաշտպանությունը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Մանկատներում խնամվող և դժվար իրավիճակներում գտնվող երեխաների խնամքի բարելավում, նրանց ինտեգրում հասարակությանը | ||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն
Նկարագրությունը Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում | |||||||
1011 |
ԾՏ01 | |||||||
Շահառուների քանակը |
Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը |
(16) |
(32) |
0.0 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
(5,694.2) |
(11,388.4) | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
ամսական մեկ անգամ |
|||||||
Շահառուների ընտրության չափանիշները Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ NN 25, 33, 34 հասցեներում գտնվող ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
|
(հավելվածը խմբ. 25.04.13 N 409-Ն, փոփ. 30.01.14 N 74-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ NN 25, 33, 34 ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՍԱՏԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 25.04.13 N 409-Ն)
|
(հավելվածը խմբ. 25.04.13 N 409-Ն, փոփ. 30.01.14 N 74-Ն, 25.12.14 N 1477-Ն)
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ N 3/14 ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՍԱՏԱՐՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
|
(հավելվածը լրաց. 25.12.14 N 1477-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ N 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ
NN |
Դիմողի |
Դիմողի (ընտանիքի) |
Ընտանիքի |
Բնակության |
Անձնագրի |
1. |
Գրիգորյան Հերմինե Ազատի |
միածնող ընտանիք |
2 |
քաղ. Մարալիկ, Հաղթանակի փ., |
AM0446987, 06.09.2011 թ., 022 |
2. |
Անդիկյան Արտակ Համլետի |
միայնակ կենսաթոշակառու |
1 |
քաղ. Մարալիկ, Մադաթյան փ., |
AN0751578, |
3. |
Անանիկյան Հասմիկ Ալեքսանի |
միայնակ կենսաթոշակառու |
1 |
քաղ. Մարալիկ, Ձերժինսկի փ., |
AN0249102, |
4. |
Սուքիասյան Շուշանիկ Կառլենի |
միայնակ կենսաթոշակառու |
1 |
քաղ. Մարալիկ, Ձերժինսկի փ., |
AN0312850, |
5. |
Գալստյան Ալվարդ Վոլոդյայի |
միայնակ կենսաթոշակառու |
1 |
քաղ. Մարալիկ, |
AN0875804, |
6. |
Աղաբաբյան Մանվել Գագիկի |
սատարող ընտանիք |
3 |
քաղ. Մարալիկ, Թումանյան փ., տն. 22 |
000402487, |
7. |
Մելիքյան Գոռ Գուրգենի |
սատարող ընտանիք |
5 |
քաղ. Մարալիկ, Շիրազի փ., տնակ 1 |
AG0211606, |
(հավելվածը լրաց. 19.05.16 N 518-Ն)
Հավելված N 7 ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՑ ՏՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ
NN |
Դիմողի |
Դիմողի (ընտանիքի) |
Ընտանիքի անդամ- |
Բնակության |
Անձնագրի |
1. |
Անտոնյան Հայկանուշ Արշակի |
մանկական |
2 |
ՀՀ Լոռու մարզ, |
AG0493416, 23.06.2005 թ., |