ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2013 թվականի N 713-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Պետական կրկես» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքն օտարելու մասին» N 760-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետի «բ» ենթակետում «կապիտալ վերանորոգման» բառերը փոխարինել «միջազգային ստանդարտներին համապատասխանող կրկեսի նոր շենքի կառուցման» բառերով.
2) 5-րդ կետի «բ» ենթակետում «պետական գրանցում ստանալու օրվանից» բառերը փոխարինել «կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 11 Երևան |