«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
5 ապրիլի 2007 թվականի N 407-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐ ԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ` 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Առաջարկել Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին խորհրդի նիստում քննության առնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2409-Ա որոշմամբ հիմնադրամի ֆինանսավորման նպատակով նախատեսված գումարներից 5400.0 հազ. դրամը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Արծվաբերդի, Վերին Կարմիր աղբյուրի և Ներքին Կարմիր աղբյուրի գյուղական համայնքների` 2006 թվականին Ադրբեջանի տարածքից տարածված հրդեհից տուժած 5 հեկտար խաղողի այգիների վերականգնման նպատակով խաղողի պատվաստված արմատակալներ ձեռք բերելու և այգետերերին տրամադրելու համար հատկացնելու հարցը և տալ համապատասխան ընթացք:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|