«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1678-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՆԱԼԻՏԻԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 28-րդ հոդվածի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օգտակար հանածոների որակը գնահատելու նպատակով անալիզի ենթարկված շարքային նմուշների կրկնօրինակների առնվազն 5 տոկոսը ենթակա են հսկողական անալիզների:
2. Հսկողական անալիզներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անալիտիկ» պետական փակ բաժնետիրական ընկերությունում:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել օգտակար հանածոների որակական անալիտիկ տվյալների հսկողության, իրականացման և մատուցվող ծառայության գնի հաշվարկման կարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|