ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2012 թվականի N 922-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Ալեքսանդր Հարությունյանի դուստր Նարինե Քութչուկյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 2,277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 922-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2 Տրանսֆերտներ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին | ||||||
1069 |
ԾՏ05 |
Նկարագրությունը | ||||
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և հուշատախտակի պատրաստում և տեղադրում | ||||||
Շահառուների քանակը |
Տրանսֆերտ ստացող անձանց քանակը մշակված չէ |
|||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
2,277.41 |
2,277.41 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||||
Շահառուների ընտրության չափանիշները ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշում | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանի բարեկարգում, մահարձանի և հուշատախտակի պատրաստում և տեղադրում | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Մշակված չէ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |