ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2015 թվականի N 83-Ն
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.04.15 N 410-Ն)
1. Սահմանել, որ`
1) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին).
2) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:
(1-ին կետը փոփ. 09.04.15 N 410-Ն)
2. Հաստատել`
1) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ցանկը, որոնք արտահանման ժամանակ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 3 հավելվածի.
4) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ցանկը, որոնց արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից իրականացվում է առանց լիցենզիայի` համաձայն N 4 հավելվածի.
5) չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ցանկը, որոնք արտահանման ժամանակ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 5 հավելվածի.
6) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ու խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ու խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիային կից հավելվածի ձևը` համաձայն N 7 հավելվածի:
(2-րդ կետը փոփ., լրաց. 09.04.15 N 410-Ն)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման ընթացակարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2015 թ. փետրվարի 11 |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը մշակվել է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթներին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 09.04.15 N 410-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման NN 3 և 5 հավելվածներում նշված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից տրված մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի հիման վրա:
(3-րդ կետը լրաց. 09.04.15 N 410-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման N 4 հավելվածում նշված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտահանումն իրականացվում է առանց լիցենզիայի:
5. Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ` համաձայն N 1 ձևի կամ N 2 ձևի.
2) արտաքին տնտեսական գործունեության արտահանման պայմանագրի, իսկ մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու դեպքում նաև հաշիվ-ապրանքագրի պատճենը.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ:
(5-րդ կետը փոփ., լրաց. 09.04.15 N 410-Ն)
6. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
(6-րդ կետը լրաց. 09.04.15 N 410-Ն)
7. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ լիազոր մարմին կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։
(7-րդ կետը լրաց. 09.04.15 N 410-Ն)
8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին:
(8-րդ կետը լրաց. 09.04.15 N 410-Ն)
9. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից, թերի լինելու դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
10. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
11. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
(11-րդ կետը փոփ. 09.04.15 N 410-Ն)
12. Մեկանգամյա լիցենզիայի ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենիզայի ժամկետի ավարտ է համարվում լիցենզիա տալու օրացուցային տարվա ավարտը:
12.1. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը:
(12.1-ին կետը լրաց. 09.04.15 N 410-Ն)
13. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիան մերժվում, տրամադրվում, կասեցվում և դադարեցվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության «Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման համար թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կանոններ» հավելվածով սահմանված դեպքերում և կարգով:
(13-րդ կետը խմբ. 09.04.15 N 410-Ն)
14. Սույն կարգը չի տարածվում`
1) թանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ պարունակող մշակութային արժեքների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման վրա.
2) թանկարժեք մետաղների ռադիոակտիվ և հաստատուն իզոտոպների և դրանց հիմքով ապրանքների, որոնց հանդեպ կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման հսկողության միջոցներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման վրա.
3) Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի, Հայաստանի Հանրապետության սուբյեկտների համար թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի ներմուծման և նշված ֆոնդերից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի արտահանման վրա.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման վրա:
15. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց կողմից, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատերեր և իրավունք ունեն թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և հումքային արտադրանքի հետ կատարել գործողություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ռեեստրում` իրականացվում է առանց լիցենզիայի:
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի ԵՎ թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ԵՎ խտանյութերի ԵՎ թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու մասին
|
1. Հայտ N Լրացվում է լիազոր մարմնի կողմից: |
2. Գործողության ժամկետը` | |||
|
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը` |
4. Պայմանագիրը կամ հաշիվ-ապրանքագիրը
| |||
|
5. Հայտատուն |
6. Գնորդը | |||
|
7. Նշանակման երկիրը |
8. Գնորդի երկիրը | |||
|
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
|
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավոր | ||
|
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրն` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||||
|
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
|
17. Մեկանգամյա լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձը __________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
Պաշտոնը_________________________________ Հեռախոսահամարը________________________ Ստորագրությունը_________________________ _______ ___________ 20___ թ. | |||
(ձևը փոփ., լրաց. 09.04.15 N 410-Ն)
Ձև N 2
Հ Ա Յ Տ
թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի ԵՎ թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի ՈՒ խտանյութերի ԵՎ թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման գլխավոր լիցենզիա ստանալու մասին
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
(ձևը լրաց. 09.04.15 N 410-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 09.04.15 N 410-Ն)
|
Հավելված N 2 |
Ձև
Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
|
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմինը | ||||
|
1. Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը` _____ _________ 20____ թ. | |||
|
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը` ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Պայմանագիրը կամ հաշիվ-ապրանքագիրը
| |||
|
5. Հայտատուն |
6. Գնորդը | |||
|
7. Նշանակման երկիրը |
8. Գնորդի երկիրը | |||
|
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | ||
|
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը | ||
|
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրն` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | ||||
|
16. Լրացուցիչ տեղեկատվություն | ||||
|
17. Մեկանգամյա լիցենզիա տալու հիմքը |
18. Լիազորած անձը ________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
Պաշտոնը_______________________________ Ստորագրությունը_______________________ _______ ___________ 20____ թ. | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
|
Ապրանքի համառոտ նկարագիրը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
|
Բնական ալմաստներ - արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված` բացառությամբ «բորտ» և «դրիլլինգ» ձև ունեցողների` անկախ դրանց չափսերի և մշակման աստիճանի
-ոչ արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված, որոնք կարող են օգտագործվել ադամանդի պատրաստման համար |
7102 21 000 0-ից
7102 31 000 0 |
|
Չմշակված ոսկի կամ արծաթ* (միայն զտարկված ոսկի և արծաթ` ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով, ինչպես նաև մետաղադրամի դրամահատման համար օգտագործվող ոսկի) |
7106 10 000 0 7106 91 000 7108 11 000 0 7108 12 000 7108 20 000 |
|
Չմշակված պլատին, պլատինե խմբի* մետաղներ (միայն զտարկված պլատին և պլատինե խմբի մետաղներ` ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով ) |
7110 11 000 7110 21 000 7110 31 000 0 7110 41 000 0 7110 19 100 0 7110 29 000 0 |
|
Չմշակված թանկարժեք մետաղներ (զտարկման ոչ ենթակա բնակտորներ) |
7106 7108 7110 |
|
Մարգարիտ բնական |
7101 10 000 0 |
|
Բնական թանկարժեք քարեր չմշակված և մշակված |
7103 10 000 0 7103 91 000 0 7103 99 000 0 |
|
Նյութեր հանքային, այլ (միայն եզակի սաթե գոյացություններ) |
2530 90 000 0-ից |
-----------------------------------------
* Բացառությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի կողմից արտահանվող թանկարժեք մետաղների
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
|
Ապրանքի համառոտ նկարագիրը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
|
Թանկարժեք մետաղներ` ապրանքների և արտադրանքների տեսքով |
2843 10 2843 21 000 0 2843 29 000 0 2843 30 000 0 2843 90 7106 10 000 0 * 7106 92 000 0 * 7108 13 * 7110 19 * 7110 29 000 0 * 7110 39 000 0 * 7110 49 000 0 * 7113 7114 7115 9003 19 000 1 9021 29 000 0 ** 9113 10 100 0 9608 10 920 0 9608 10 990 0 9608 30 000 0 3006 40 000 0 *** 7107 00 000 0 7109 00 000 0 7111 00 000 0 8544 *** 9101 *** 9102 *** 9103 *** 9105 *** 9111 *** 9112 *** 6804 21 000 0 |
|
Թանկարժեք քարերից արտադրատեխնիկական նշանակության արտադրանք |
8205 8207 8522 90 300 0 |
|
Բնական ալմաստներ` արդյունաբերական, չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված` բացառությամբ «բորտ» և «դրիլլինգ» ձև ունեցողների` անկախ դրանց չափսերի և մշակման աստիճանի, ինչպես նաև ալմաստներ մաղավոր դասի «–3+2» և ավելի ցածր |
7102 21 000 0-ից |
|
Ալմաստներ` արդյունաբերական, այլ |
7102 29 000 0 |
|
Փշրանք և փոշի ալմաստից |
7105 10 000 0 |
|
Ալմաստներ մշակված, բայց չշրջանակված կամ չամրացված` ոչ արդյունաբերական, |
7102 39 000 0 |
|
Արտադրանք թանկարժեք քարերից և բնական մարգարտից |
7116 20-ից 7116 10 000 0-ից |
|
Մետաղադրամներ |
7118 *** |
_____________________
* Բացառությամբ զտարկված թանկարժեք մետաղներից ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով, ինչպես նաև չմշակված ձևերի
** Միայն թանկարժեք մետաղներից կամ գրտնակած թանկարժեք մետաղներից
*** Միայն թանկարժեք մետաղներից` թանկարժեք քարերից ներդիրներով կամ առանց թանկարժեք քարերից ներդիրների
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 5 |
Ց Ա Ն Կ
ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
|
Ապրանքի համառոտ նկարագիրը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիր |
|
Հանքաքարեր, խտանյութեր և գունավոր մետաղների մոխիր |
2603 00 000 0 2604 00 000 0 2607 00 000 0 2608 00 000 0 2609 00 000 0 2617 2620 19 000 0 2620 21 000 0 2620 29 000 0 2620 30 000 0 2620 99 100 0 2620 99 950 1 2620 99 400 0 2620 99 950 2 2620 91 000 0 2620 99 950 3 2620 99 950 9 2621 |
|
Կիսաֆաբրիկատներ` գունավոր մետաղների արտադրության |
7401 00 000 0 7402 00 000 0 7501 7801 99 100 0 |
|
Հանքաքարեր, խտանյութեր` թանկարժեք մետաղների |
2616 |
|
Ջարդոն և թափոններ` թանկարժեք մետաղների |
7112 |
|
Չմշակված թանկարժեք մետաղներ (բացառությամբ զտարկված թանկարժեք մետաղների ձուլակտորների, թիթեղների, փոշու և հատիկների տեսքով) |
7106 91 000 7108 12 000 9 7110 11 000 9 7110 21 000 9 7110 31 000 0 7110 41 000 0 |
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 83-Ն որոշման |
Ձև
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
|
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի | |||
|
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը` _____ _________ 20____ թ. | ||
|
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը` ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Պայմանագիրը կամ հաշիվ-ապրանքագիրը N _____ _________ 20____ թ. | ||
|
5. Հայտատուն |
6. Գնորդը | ||
|
7. Նշանակման երկիրը |
8. Գնորդի երկիրը | ||
|
9. Պայմանագրի տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը | |
|
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը | |
|
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագիրը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի | |||
|
16. Լրացուցիչ տեղեկատվություն | |||
|
17. Գլխավոր լիցենզիա տալու հիմքը |
18. Լիազորված անձը ________________________________ Պաշտոնը___________________________ Ստորագրությունը___________________ _______ ___________ 20____ թ. | ||
(հավելվածը լրաց. 09.04.15 N 410-Ն)
|
Հավելված N 7 |
Ձև
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ
N --- LԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՀԱՎԵԼՎԱԾ
| |||||||||||||||||||||||||||
(հավելվածը լրաց. 09.04.15 N 410-Ն)