ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2012 թվականի N 1293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ա. Սուքիասյան-«Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր» բառերը փոխարինել «Ա. Սուքիասյան-Երևանի քաղաքապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ի. Յավրյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Ի. Յավրյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի թիվ 3 ամբիոնի վարիչ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Հ. Սմբատյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Հ. Սմբատյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի բաժնի վարիչ» բառերով,
բ. «Ս. Սուքիասյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վճարովի ուսուցման գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Է. Թադևոսյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |