«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թ. |
թիվ 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» Ձև 12-շինարարություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» Ձև 12-շինարարություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004թ. դեկտեմբերի 29-ի ««Հաշվետվություն կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» Ձև 12-շինարարություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 15-Ն որոշման |
ՁԵՎ 12-շինարարություն
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ 20_____ թ. հունվարի 1-ի դրությամբ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը | |||||||||||
Ներկայացնում է ___________________________________________________________________ (անվանումը և կազմակերպաիրավական տեսակը) Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը ________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը _________________________________________ I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ ________________________________________________________ I____I____I____I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Շինարարական մեքենաների առկայությունը
Անվանումը Տողի Հզորության Քանակ Ընդհանուր Մեքենաների ընդհանուր քանակից շահագործման ժամկետը լրացած մեքենաները (հատ) Հաշվետու տարում դուրս են գրվել մաշվածության և պիտանի չլինելու պատճառով (հատ) Ա Բ Գ 1 2 3 4 Միաշերեփ 110 մ3 այդ տարողության. 0,15- մ3 ներառյալ 110.1 մ3 0,65- ներառյալ 110.2 մ3 1,25- ներառյալ 110.3 մ3 1,6- տարողության 110.4 մ3 Բազմաշերեփ էքսկավատորներ 111 ձիաուժ Թրթուրավոր էքսկավատորներ, ներառյալ էքսկավատոր-կռունկները, ընդամենը այդ թվում` բեռնամբարձությամբ. 112 տոննա 112.1 -“- 40 տոննայից ավելի 112.2 -“- Սկրեպերներ, ընդամենը 113 մ3 այդ թվում` ինքնագնացներ 113.1 մ3 Ավտոգրեյդերներ 114 ձիաուժ. Տրակտորներով բուլդոզերներ, ընդամենը 115 -“- 115.1 տոննա այդ թվում` հետևյալ քաշուժի տրակտորներով 115.2 տոննա 115.3 տոննա 115.4 տոննա Լողացող հողածծիչ մեքենաներ 116 մ3 մեկ ժամ. Կռունկներ հատուկ շասսիով, ընդամենը 117 տոննա բեռնամ. բարձութ. այդ թվում` 117.1 -“- 40 տոննայից ավելի 117.2 -“- Խողովակներ տեղադրող կռունկներ 118 -“- Երկաթուղային կռունկներ 119 -“- Կռունկներ օդաճնշումային անիվներով 120 -“- 120.1 -“- 120.2 -“- Վերամբարձ կռունկներ, ընդամենը 121 -“- 121.1 -“- 121.2 -“- 121.3 -“- 121.4 -“- Ավտոմոբիլային կռունկներ, ընդամենը 122 -“- 122.1 -“- Բեռնատար և մարդատար վերելակներ 123 -“- Ավտոմոբիլային հիդրովերելակներ 124 -“- Բետոնային և ավտոբետոնային պոմպեր 125 մ3 մեկ ժամ. Բետոն տեղափոխող ավտոմոբիլներ և ավտոմոբիլային բետոնախառնիչներ 126 մ3 տարող. Ավտոմոբիլային բեռնիչներ 127 տոննա բեռնամ. բարձութ. Միաշերեփ բեռնիչներ 128 -“- Տրակտորներ 129 ձիաուժ. Տրակտորի և ավտոմոբիլի հիմքի վրա հորատող մեքենաներ 130 -“- Ցցհարներ 131 -“- Խճուղիների ինքնագնաց գլանակներ, ընդամենը 132 -“- 132.1 -“- 133 մ3 մեկ. ժամ. Ասֆալտախառնիչ սարքավորումներ 134 -“- Շարժական կոմպրեսորներ 135 մ3 մեկ րոպե Սվաղման շարժական կայանքներ 136 -“- Ձեռքի էլեկտրական մեքենաներ, ընդամենը 137 կվտ այդ թվում` սվաղող-քսահարթող մեքենաներ 137.1 -“- Ասֆալտահարդիչներ 138 -“- Ծանրաքարշեր, ընդամենը 139 -“- 139.1 -“- Ցցերի տեղադրման դիզելային մուրճեր 140 -“- 141 -“- Թափքային շրջադարձով փոքր բռնիչներ 142 -“- 110, 111, 113, 114, 115, 128, 138 և 142 տողերից` ավտոմատ կառավարման աշխատանքային օրգան ունեցող մեքենաներ 143 -“- Օդի ճնշմամբ գործող ձեռքի մեքենաներ 144 -“- Մոնտաժի համար օգտագործվող մխոցային ատրճանակներ x) 145 -“- 146 -“- Տեխնիկական սպասարկման և վերանորոգման արհեստանոցներ (ավտոմեքենաների վրա) 147 -“- Գործիքային-բաշխիչ շարժական կետեր 148 -“- Վառելիքաքսայուղային լցավորողներ 149 -“- Շարժական վագոն-տնակներ 150 -“- Հիդրոմուրճեր 151 -“- Հորատման ցցերի տեղակայման կայանքներ 152 -“- Այլ շինարարական մեքենաներ 153 154 155 156
x) անկախ նրանց արժեքից
համարը
չափի միավորը
(հատ)
(գումարային) հզորությունը
25-40 տոննա ներառյալ
բեռնամ.
բարձութ.
6-10 տոննա ներառյալ
15 տոննա
25 տոննա և ավելի
25-40 տոննա ներառյալ
բեռնամբարձությամբ
այդ թվում` բեռնամբարձությամբ.
25-40 տոննա ներառյալ
40 տոննայից ավելի
այդ թվում` բեռնամբարձությամբ.
7-8 տոննա ներառյալ
10-14 տոննա ներառյալ
15 տոննա և ավելի
այդ թվում` 10 տոննայից ավելի բեռնամբարձությամբ
այդ թվում` վիբրացիոն
գործողությամբ.
Հաստատուն և շարժական բետոնաշաղախառնիչ սարքավորումներ
(5 խոր. մետր/րոպե և ավելի արտադրողականությամբ)
այդ թվում` 40 տոննա և ավելի բեռնատարողության
Ներկման շարժական կայանքներ
Հարդարման շինարարական մեքենաներ
2. Շինարարական մեքենաների օգտագործումն ըստ ժամանակի
Մեքենաների տեսակները |
Տողի համարը |
Կազմակերպությունում տեխնիկայի գտնվելու մեքենա-օրերը |
Աշխատեցրած | ||||||
Ընդամենը |
այդ թվում` | ||||||||
աշխատանքի մեջ |
տեխնիկական սպասարկման, վերանորոգման և դրան սպասելու մեջ | ||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 | ||||
Միաշերեփ էքսկավատորներ, ընդամենը այդ թվում` ըստ շերեփի ծավալի. 0,15 - 0,25 խոր.մետր ներառյալ |
210 |
||||||||
210.1 |
|||||||||
Բազմաշերեփ էքսկավատորներ |
211 |
||||||||
Թրթուրավոր կռունկներ |
212 |
||||||||
Սկրեպերներ-ընդամենը |
213 |
||||||||
213.1 |
|||||||||
Ավտոգրեյդերներ |
214 |
||||||||
Տրակտորներով բուլդոզերներ, ընդամենը |
215 |
||||||||
այդ թվում` 6-10 տոննա հզորությամբ |
215.1 |
||||||||
Հատուկ շասսիով կռունկներ |
216 |
||||||||
Օդաճնշումային անիվներով կռունկներ |
217 |
||||||||
Վերամբարձ կռունկներ, ընդամենը |
218 |
||||||||
այդ թվում` 10-14 տոննա |
218.1 |
||||||||
Ավտոմոբիլային կռունկներ |
219 |
Ղեկավար |
____________________________ |
_______________________ | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
____________________________ |
_______________________ | |
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 15-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 12-ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Կազմակերպության հաշվեկշռում հաշվի առնված հիմնական շինարարական մեքենաների առկայության և օգտագործման մասին» ձև 12-շինարարություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ) հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում հիմնական շինարարական մեքենաների առկայության վերաբերյալ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
1. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
5. Սույն բաժնում արտացոլվում են տարվա վերջում կազմակերպության հաշվեկշռում գտնվող մեքենաների քանակներն` ըստ տեսակների, դրանց ընդհանուր (գումարային) հզորությունը (տարողությունը, արտադրողականությունը, բեռամբարձությունը և այլն), մեքենաների ընդհանուր թվից շահագործման ժամկետը լրացած, հաշվետու տարում` մաշվածության և պիտանի չլինելու պատճառով դուրս գրված մեքենաների քանակը:
Մեքենաների հզորությունը լրացվում է դրանց տեխնիկական անձնագրերում բերված տվյալների հիման վրա:
2. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԻ
6. 1-ին սյունակում լրացվում են այն մեքենաների մեքենա-օրերի քանակը, որոնք գտնվել են կազմակերպության հաշվեկշռում:
Հաշվետու տարում կազմակերպության տրամադրության տակ գտնվող նոր մեքենաները հաշվի են առնվում դրանց ստացման օրից սկսած: Մեքենաները մի կազմակերպությունից այլ կազմակերպություն փոխանցելիս, դրանց ստացման ժամկետը հաշվի է առնվում փոխանցման փաստաթղթերի ձևակերպման օրից սկսած:
Դուրս գրված մեքենաների գծով հաշվետվություն են մտցվում միայն կազմակերպությունում փաստացի մնալու մեքենա-օրերի քանակը, մինչև դուրսգրման փաստաթղթերի ձևակերպելը:
Կազմակերպությունում մնալու մեքենա-օրերի քանակը հաշվարկելիս հաշվի են առնվում դրա հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաները` անկախ դրանց գտնվելու վայրից և տեխնիկական վիճակից:
7. 2-րդ սյունակում լրացվում է կազմակերպության հաշվեկշռում գտնվող տարվա սկզբից աշխատած բոլոր մեքենաների մեքենա-օրերի քանակը:
Օգտագործված մեքենա-օր է համարվում մեքենայի փաստացի աշխատանքի մեկ օրը` անկախ օրվա ընթացքում օգտագործված աշխատաժամանակից, այսինքն օրվա ընթացքում մեկ կամ երեք հերթափոխում կատարած աշխատանքը համարվում է մեկ մեքենա-օր: Շինարարական հրապարակից դուրս մեկ օբյեկտից մի այլ օբյեկտ մեքենաների տեղափոխման օրերն օգտագործված մեքենա-օրերի մեջ չեն մտցվում:
8. 3-րդ սյունակում լրացվում են մեքենաների տեխնիկական սպասարկման (բացի ամենամսյա) վերանորոգման (ընթացիկ, նախատեսված և չնախատեսված կապիտալ վերանորոգում) և տեխնիկական սպասարկման և վերանորոգման սպասելու մեջ գտնվելու ժամանակը, անկախ տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարելու վայրից և անձից:
Մեքենայի վերանորոգման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման վայր և հետ տեղափոխելու ժամանակը հաշվի է առնվում վերանորոգման և տեխնիկական սպասարկման մեջ գտնվելու ժամանակի կազմում:
9. 2-րդ և 3-րդ սյունակներում լրացված մեքենա-օրերի գումարը պետք է փոքր լինի տնտեսությունում մեքենաների գտնվելու մեքենա-օրերից (1-ին սյունակ) այն դեպքում, երբ բացի մեքենաների վերանորոգման մեջ գտնվելու հետ կապված պատճառներից, առկա են նաև այլ պատճառներ:
10. Հաշվետվության 4-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող բոլոր մեքենաների փաստացի աշխատած մեքենա-ժամերի քանակը: Այս սյունակում ցույց է տրվում նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում այլ կազմակերպություններին տրված կամ մաշվածության պատճառով դուրս գրված մեքենաների աշխատած մեքենա-ժամերի քանակը:
Մեքենաների աշխատաժամանակի կազմում ներառվում են. կատարված աշխատանքների տեխնոլոգիական գործընթացների, սեփական ընթացքով մեկ օբյեկտի շինարարական հրապարակի սահմաններում իրականացվող տեղաշարժերի, կամ մեկ օբյեկտից մի այլ օբյեկտ տեղափոխման, մեքենաների աշխատանքի տեխնոլոգիական ընդհատման, հերթափոխի սկզբին մեքենաների նախապատրաստման և հերթափոխի վերջում նրանց հանձնման, աշխատանքային սարքավորումների փոխարինման, մեքենաների տեխնիկական սպասարկման և հերթափոխի ընթացքում մեքենավարի նախատեսված հանգստի վրա ծախսված ժամանակը:
Օբյեկտից օբյեկտ տրանսպորտային միջոցներով մեքենաների տեղափոխման համար ծախսված ժամանակը աշխատաժամանակի մեջ չի հաշվառվում:
Շահագործման բազայում մշտական կայանատեղ ունեցող և յուրաքանչյուր օր աշխատանքի մեկնող և վերադարձող (25-30 կմ հեռավորությամբ) ինքնագնաց անվավոր մեքենաների համար ճանապարհի վրա ծախսված ժամանակը ներառվում է աշխատաժամանակի մեջ (4-րդ սյունակ):