ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2002 թվականի N 488-Ն
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սահմանել, որ «ԼԼ 55» նիշերով ավարտվող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին սպասարկող ծառայողական ավտոտրանսպորտային միջոցներին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների մասին» N 39 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր և այլ» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|