«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11315300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
9 հուլիսի 2015 թ. ք. Երևան |
N 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Գաղտնի:
|
ՀՀ պաշտպանության նախարար |
Ս. Օհանյան |
|
Հավելված 1 ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թ. հուլիսի 9-ի |
Ց Ա Ն Կ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
|
I. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
1 |
2 |
| 1. |
Ռազմավարական պլաններ և ծրագրեր |
| 2. |
Զորքերը մարտական պատրաստականության բերելու միջոցառումների բնույթը բացահայտող տեղեկություններ |
| 3. |
Ամփոփ տեղեկություններ զորքերի մարտական կարողությունների մասին |
| 4. |
Ղեկավար հրահանգներ. |
| 5. |
Մարտական կառավարման համակարգի կառուցվածքի, բաղկացուցիչ տարրերի, կառավարման (ղեկավարման) կետերի հիմնական մարտավարատեխնիկական բնութագրերը բացահայտող տեղեկություններ |
| 6. |
Ընդհանրացված տեղեկություններ կառավարման (ղեկավարման) կետերի, արձակման կայանքների աշխատանքների և կազմակերպման կարգի վերաբերյալ |
| 7. |
Պլանային կամ հաշվետու տեղեկություններ ինժեներական ապահովման վերաբերյալ |
| 8. |
Շտաբային մարզումների, զորավարժությունների և զորախաղերի նախապատրաստման ու անցկացման ժամանակ մշակվող փաստաթղթեր |
|
II. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
| 9. |
Տեղեկություններ կապի համակարգի կառուցվածքի, տարրերի, ծավալման, շահագործման և ապահովման վերաբերյալ |
| 10. |
Տեղեկություններ կապի և ԱԿՀ անվտանգության ապահովման միջոցառումների և վիճակի մասին |
|
III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
IV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
| 11. |
Տեղեկություններ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների և սարքավորումների (կայանների) նշանակության, քանակի ու նրանց մարտավարատեխնիկական հնարավորությունների վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
| 12. |
Տեղեկություններ ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, իրականացման, ինչպես նաև փոխհամագործակցության վերաբերյալ |
|
V. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
| 13. |
Տվյալներ թռիչքների ռադիո, ռադիոտեղորոշման միջոցների լուսատեխնիկական ապահովման մարտական աշխատանքի մասին |
|
14. |
Ամփոփ տվյալներ օդային տրանսպորտով փոխադրվող ռազմական նշանակության բեռների մասին |
|
VI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
VII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐՔԵՐԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
15. |
Տեղեկություններ շարժական ռազմական հիդրոօդերևութաբանական կայանների (ստորաբաժանումների) տեղակայման և աշխատանքի մասին |
|
VIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
16. |
Զորահավաքային պլան և ծավալման ուրվագիծ |
|
17. |
Պատերազմի ժամանակահատվածում զորամիավորումների, միավորումների, զորամասերի ցանկ |
|
18. |
Ամփոփ տվյալներ զորահավաքային զորակոչի և ներկայացված զորահավաքային ռեսուրսների վերաբերյալ |
|
19. |
Տեղեկություններ ՀՀ զինված ուժերի պահեստազորի` ընդհանուր հաշվառման մեջ գտնվող զինապարտների թվաքանակի մասին |
|
20. |
Տեղեկություններ սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների զորահավաքային հզորությունների կամ դրանց ստեղծման վերաբերյալ |
|
21. |
Ամփոփ տեղեկություններ զորքերի զորահավաքային ծավալումը սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով ապահովելու և դրանց ծախսի մասին |
|
22. |
Տեղեկություններ սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների անձեռնմխելի պաշարների պահանջարկի, առկա քանակի, դրանք պահպանության վերցնելու և պահպանությունից հանելու մասին |
|
IX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԻՔԱ - ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
23. |
Տեղեկություններ հաստիքացուցակների, հաշվեցուցակների և դրանցում անձնակազմի մարտական և քանակական կազմի վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
X. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
XI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
24. |
Տեղեկություններ, որոնք բացահայտում են պետական ճանաչման միջոցների մարտավարատեխնիկական պահանջները, բնութագրերը, ալգորիթմները, ելակետային տվյալները |
|
25. |
Տեղեկություններ սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների մատակարարման հեռանկարային պլանների վերաբերյալ |
|
26. |
Սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև փորձանմուշների շահագործման, նորոգման, տեխնիկական սպասարկման աշխատանքների կանոնակարգային փաստաթղթեր (հրահանգներ, ձեռնարկներ, նկարագրություններ, ուղեցույցներ և այլն)՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
27. |
Տեղեկություններ սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների պահեստների, կենտրոնական բազաների, ձեռնարկությունների ծանրաբեռնվածության, ծավալների, դրանց անվանացանկի, քանակության, ինչպես նաև ձեռնարկությունների արտադրական հզորությունների վերաբերյալ |
|
28. |
Հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ցանկ |
|
29. |
Հաշվարկային տարվա ընթացքում ՀՀ-ում արտադրվելիք զենքի, ռազմամթերքի և իրային միջոցների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման զորահավաքային պահանջարկներ և առաջադրանքներ |
|
30. |
Տեղեկություններ զինված ուժերի և այլ զորքերի համար պլանավորվող սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների և կատարվող հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների վերաբերյալ |
|
31. |
Պետական պատվերի կատարման մասին հաշվետվություն՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
32. |
Տեղեկություններ սպառազինության և ռազմական տեխնիկայի փորձարկումների ու դրանց արդյունքների վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
33. |
Սպառազինության և ռազմական տեխնիկայի նախագծային-կոնստրուկտորական, ծրագրային, տեխնոլոգիական փաստաթղթեր՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
XII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
34. |
Պլանային կամ հաշվետու տվյալներ չափաբանական ապահովման մասին |
|
35. |
Պլանային կամ հաշվետու տվյալներ սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակվող ու արդիականացվող նմուշների չափաբանական փորձաքննության, դրանց սպասարկման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
36. |
Տեղեկություններ, որոնք բացահայտում են չափման միջոցների ստուգման բովանդակությունը՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
XIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
37. |
Զորքերի մարտական պատրաստության պլանավորման փաստաթղթեր |
|
XIV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
38. |
Հաշվետու տվյալներ ընթացիկ ապահովման սննդամթերքի, իրային ունեցվածքի, հրթիռային վառելիքի և վառելանյութերի հիմնական տեսակների առաքումների ու ծախսերի վերաբերյալ. |
|
XV. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
39. |
Ամփոփ տեղեկություններ, որոնք բացահայտում են ռազմական փոխադրումներով զորքերի զորահավաքային ծավալումը |
|
40. |
Պլանային կամ հաշվետու տվյալներ սպառազինության և ռազմական տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների փոխադրումների ծավալի, փոխադրվող ապրանքների անվանացուցակի, փոխադրամիջոցների երթուղիների և ուղևորման ժամկետների վերաբերյալ |
|
XVI. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
41. |
Տեղեկություններ ռազմական նշանակության արտադրանքի փաստաթղթերի ստացման (ձեռքբերման), փոխանցման վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
XVII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
42. |
Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ |
|
43. |
Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
XVIII. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ԲՆԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
44. |
Պլանային կամ հաշվետու տվյալներ հիմնական ֆոնդերի մասին |
|
XIX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
45. |
Պահպանման ծախսերի նախագծեր և նախահաշիվներ |
|
46. |
Ֆինանսական հաշվետվություններ |
|
47. |
Տեղեկություններ և հայտեր պահպանման ծախսերի առանձին հոդվածների վերաբերյալ |
|
48. |
Պլանային և հաշվետու տվյալներ պայմանագրային պարտավորությունների և գործարքների ուղղությամբ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
XX. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
|
49. |
Հաշվետու տվյալներ ընթացիկ ապահովման դեղորայքի և բուժսարքավորումների առաքումների վերաբերյալ |
|
XXI. ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
|
50. |
Գրագրություն ծածկագրերի վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
51. |
Տեղեկություններ ծածկագրային և գաղտնագրային սարքավորումների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
52. |
Տեղեկություններ, որոնք բացահայտում են պետական ճանաչման միջոցների տարբերակիչ ազդանշանները |
|
53. |
Ծածկագրային և գաղտնագրային կապի միջոցներ, առանձին բաղկացուցիչ մասեր՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
54. |
Ծածկագրային և գաղտնագրային կապի վերաբերյալ փաստաթղթեր, հրամաններ, հրահանգներ՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |
|
55. |
ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի |