«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 փետրվարի 2007 թ. |
N 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմման վավերականությունը, նշում կատարվում արձանագրության ընդունման ամսաթվի և ժամանակի մասին, ինչը վավերացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ: Տվյալների մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առաջատար մասնագետը (Երևան քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում` պայմանագրային հիմունքներով ընդունված աշխատակիցը):
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանատու է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների` համակարգիչ ճշգրիտ մուտքագրման համար:
3. Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ կատարվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է այդ տվյալի համար նախատեսված դաշտում:
Մուտքագրված տվյալների տպագրման դեպքում քվեարկության արդյունքների աղյուսակի յուրաքանչյուր տող` ըստ ընտրական տեղամասերի, կունենա հետևյալ տեսքը`
Ընտրա տարածք N |
Ընտրա- կան տեղա- մաս N |
1. Ընտ- րող- ների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրող- ների ցուցակ- ների |
2. ՏԸՀ-ին հատկացված քվեարկության ծրարների թիվը | 3. ՏԸՀ-ին հատկացված քվեա-թերթիկների թիվը | Ելունդ- ների համար- ները |
4. Չօգ- տա-գործված քվեար-կության ծրարների թիվը |
5. Մարված (չօգտա- գործված, ոչ ճիշտ լրաց- ված և հետ վերադարձ- ված) քվեաթերթիկ- ների թիվը |
6. Գրանց-ված ընտրողների թիվը՝ ըստ ստորա-գրություն-ների |
7. Ան-վա- վեր քվեա- թերթիկ- ների թիվը |
8. Օգտա- գործված քվեա- թերթիկ-ների ելունդների թիվը |
9. Յուրա-
|
10. Կողմ քվեարկված քվեաթեր-թիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում չի լրացվում) | 11. Թեկնա- ծուին, կուսակցու- թյանը կամ կուսակ- ցությունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկ- ների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում) |
12. Սահման- ված նմուշի քվեարկության ծրարների թիվը |
13. Վավեր քվեա-թերթիկ- ների թիվը |
14. Անճշտու- թյունների չափը | |||||
Քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության (հանրաքվեի) անվանումը, համապատասխան ընտրական հանձնաժողովի անվանումը: Նշում է կատարվում նաև ընտրական տեղամասերի քանակի և աղյուսակավորման ամսաթվի ու ժամանակի մասին:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, ապահովում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն ու տպագրումը` ըստ ընտրական տեղամասերի: Տեղամասերում քվեարկության արդյունքների աղյուսակավորման տպագրված օրինակը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում:
5. Հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
6. Համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները Հանրապետության մարզերում գտնվող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային տարբերակով` հատուկ ցանցի միջոցով: Երևան քաղաքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով է տեղափոխվում տեղամասային ընտրական հանձնաժողովում կազմված քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության օրինակը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի միջոցով:
Երևան քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովում` հանձնաժողովի աշխատակազմի միջոցով, մուտքագրվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ:
7. Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է ընտրատարածքում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |