ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2012 թվականի N 933-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Եվրոպական միության Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ.սեպտեմբերի 29-ի N 933-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՏՖՈՐՄԻ «ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՊԱՆԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ստեղծված ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Գևորգյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Լ. Պետրոսյան | - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ա. Հովհաննիսյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ |
Կ. Գասպարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրոպական միության հետ համագործակցության վարչության Եվրոպական միության բաժնի պետ |
Բ. Շահբազյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջին քարտուղար |
Գ. Սարգսյան |
- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գիտակրթական վարչության պետ (համաձայնությամբ) |
Ռ. Վարդանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |