«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 05002397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 նոյեմբերի 2002 թ. |
N 347-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 | |
Հաստատված է |
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳԼՈՒԽ 1. |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ | |
ԳԼՈՒԽ 2. | ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |
ԳԼՈՒԽ 4. | ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ | |
ԳԼՈՒԽ 3. | ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ | |
ԳԼՈՒԽ 5. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ | |
ԳԼՈՒԽ 6. | ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 14
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների գործունեության սահմանափակումները, վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկի մեջ մտնող տարրերի կազմը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.
ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ,
բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,
գ) տրամադրել երաշխիքներ,
դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)
ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)
զ) անկանխիկ ձևով իր մասնակիցներից գնել և/կամ իր մասնակիցներին վաճառել արտարժույթ, այդ թվում` անկանխիկ ձևով իր մասնակիցների հետ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ, բացառությամբ սույն կանոնակարգի 7.1-րդ կետով սահմանված դեպքերի,
է) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,
ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,
թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,
ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,
ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ վարկային միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,
ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, լրաց. 29.08.06 N 521-Ն, փոփ. 12.02.08 թիվ 47-Ն, լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, փոփ. 12.08.08 թիվ 239-Ն, խմբ. 21.12.10 թիվ 342-Ն)
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խնայողական միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.
ա) իրենց մասնակիցներից ներգրավել փոխառություններ,
բ) իրենց մասնակիցներին տրամադրել վարկեր և փոխառություններ,
գ) իրենց մասնակիցներին տրամադրել երաշխիքներ,
դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)
ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)
զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,
է) իրենց մասնակիցներից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,
ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,
թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,
ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,
ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ խնայողական միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,
ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(3-րդ կետը լրաց. 29.08.06 N 521-Ն, փոփ. 12.02.08 թիվ 47-Ն, լրաց., 12.08.08 թիվ 239-Ն)
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիզինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.
ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,
բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,
գ) տրամադրել երաշխիքներ,
դ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,
ե) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),
զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,
է) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),
է1. իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ, պայմանով, որ լիզինգային ընկերության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) կազմում է 10 տոկոս:
ը) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,
թ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,
ժ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,
ժա) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,
ժբ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ լիզինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,
ժգ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(4-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, խմբ., լրաց. 29.08.06 N 521-Ն, լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն)
5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆակտորինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.
ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,
բ) իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,
գ) տրամադրել վարկեր, փոխառություններ,
դ) տրամադրել երաշխիքներ,
ե) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),
զ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,
է) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),
ը) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,
թ) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,
ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,
ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,
ժբ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,
ժգ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ ֆակտորինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,
ժդ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5.1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետի հիման վրա վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են իրականացնել սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ սույն կանոնակարգի 6-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված գործառնությունների, որոնց մասով վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել գույքով ապահովված պարտատոմսեր կամ երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր: Ընդ որում, երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրված վարկանիշների` ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ- (Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից: «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք:
(5.1 կետը լրաց. 30.08.11 թիվ 225-Ն)
5.2. Սույն կանոնակարգի իմաստով, վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ են համարվում այն վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորումն է (բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի դիմաց վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրում բանկերին և վարկային կազմակերպություններին, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի կամ դրանց պահանջի իրավունքի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից, վերաֆինանսավորման նպատակով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի ձեռք բերում վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից):
(5.2 կետը լրաց. 30.08.11 թիվ 225-Ն)
(5-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, լրաց. 29.08.06 N 521-Ն, լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
6. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետով սահմանված վարկային կազմակերպությունները (այսուհետև` ունիվերսալ) կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործառնությունները, ինչպես նաև իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, բացառությամբ` «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի և «դ» կետով սահմանված գործառնությունների մի մասի: Մասնավորապես, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝
- առանց ապահովման պարտատոմսեր՝ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,
- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից: «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք:
Ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ:
(6-րդ կետը լրաց. 13.01.03 N 10-Ն, 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, 30.08.05 N 445-Ն, 29.08.06 N 521-Ն, լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, փոփ. 21.12.10 թիվ 342-Ն)
6.1. Վարկային կազմակերպությունները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ՝ առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
(6.1 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
6.2. Վարկային միությունները և խնայողական միությունները կարող են մատուցել սույն կանոնակարգի 6.4-րդ կետի 2-ից 6-րդ ենթակետերում նշված ծառայությունները և 6.5-րդ կետի 1-ին ենթակետում նշված ոչ հիմնական ծառայությունը միայն այն դեպքում, եթե նրանց ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 100 միլիոն դրամ:
(6.2 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
6.3. Վարկային կազմակերպությունները ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են գրավոր ձևով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ:
(6.3 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, փոփ. 28.07.09 թիվ 230-Ն)
6.4. Սույն կանոնակարգի իմաստով ներդրումային ծառայություններ են համարվում վարկային կազմակերպության կողմից՝
1) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,
2) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,
3) արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,
4) իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,
5) արժեթղթերի փաթեթի կառավարումը,
6) արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
(6.4 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
6.5. Սույն կանոնակարգի իմաստով ոչ հիմնական ծառայություններ են համարվում՝
1) արժեթղթերի պահառությունը,
2) փոխառության տրամադրումը հաճախորդներին՝ արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխառուն հանդիսանում է նման գործարքի կողմ,
3) արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցումը,
4) խորհրդատվության տրամադրումն ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցումը,
5) արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը,
6) արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմումը և տարածումը:
(6.5 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
6.6. Վարկային կազմակերպության կողմից 6.4. կետի 4-րդ ենթակետով սահմանված գործունեության իրականացումը չի համարվում ներդրումային ծառայությունների մատուցում, եթե դա կրում է ոչ պարբերական բնույթ և տվյալ վարկային կազմակերպության հիմնական գործունեության մաս չի կազմում:
(6.6 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
6.7. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է վարկային կազմակերպությունների նկատմամբ սահմանել լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:
(6.7 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
7. Հաշվետեր վարկային կազմակերպությունները պարտավոր են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում հաշվի բացման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
71. Վարկային միությունները և խնայողական միությունները կանխիկ ձևով կարող են գնել և/կամ վաճառել արտարժույթ միայն այն դեպքում և այն չափով, որն անհրաժեշտ է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար: Վարկային միություններն ու խնայողական միությունները արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործարքներ իրականացնելիս կարող են կլորացնել գործարքի արժեքը 5000 Հայաստանի Հանրապետության դրամի (այսուհետ` ՀՀ դրամ) շրջանակներում:
(71 կետը լրաց. 29.08.06 N 521-Ն, խմբ. 12.08.08 թիվ 239-Ն, 21.12.10 թիվ 342-Ն)
72. Եթե գործող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնում և/կամ վաճառում են արտարժույթ, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի`
1) սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից` 200 միլիոն ՀՀ դրամ,
2) 2012 թվականի հունվարի 1-ից` 300 միլիոն ՀՀ դրամ,
3) 2013 թվականի հուլիսի 1-ից` 600 միլիոն ՀՀ դրամ,
4) 2015 թվականի հունվարի 1-ից` 1 միլիարդ ՀՀ դրամ:
ա. Եթե նոր ստեղծվող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները իրենց կանոնադրության համաձայն կանխիկ ձևով գնում և/կամ վաճառում են արտարժույթ, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 1 միլիարդ ՀՀ դրամ: Եթե նոր ստեղծվող լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները գրանցման և լիցենզավորման պահին իրենց կանոնադրության համաձայն չեն իրականացնում արտարժույթի կանխիկ առուվաճառք, սակայն այնուհետև կանոնադրության փոփոխության միջոցով որոշում են իրականացնել նման գործառնություն, ապա կանոնադրության փոփոխության պահից նրանց նկատմամբ պետք է կիրառվեն սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները, ընդ որում, նրանց ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 1 միլիարդ ՀՀ դրամ:
բ. Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ արտարժույթի առուվաճառքն իրականացվել է իրենց կողմից տրամադրված վարկերի մարումը սպասարկելու համար և մարման համար անհրաժեշտ չափով: Ընդ որում, արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործարքներ իրականացնելիս լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները կարող են կլորացնել գործարքի արժեքը 5000 ՀՀ դրամի շրջանակներում:
գ. Մինչև 2011 թվականի հունիսի 1-ը վարկային միությունները և խնայողական միությունները պետք է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ գրանցման ներկայացնեն իրենց և/կամ իրենց տարածքային ստորաբաժանումների կանոնադրություններում կատարված փոփոխությունները` համապատասխանեցնելով իրենց և/կամ իրենց տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները սույն կանոնակարգի 2-րդ կետի «զ» ենթակետի և 3-րդ կետի «զ» ենթակետի պահանջներին:
(72 կետը լրաց. 28.07.09 թիվ 230-Ն, խմբ. 21.12.10 թիվ 342-Ն, փոփ. 30.08.11 թիվ 225-Ն)
73. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել բացառապես իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և վարկային կազմակերպության մասնակիցների միջև` ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում, բացառությամբ սույն կանոնակարգի 7.4 կետով նախատեսված դեպքերի: Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կանոնակարգին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել:
(73 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
74. Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները (այսուհետ` թողարկող վարկային կազմակերպություն) կարող են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավել Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման` Ֆինանսական վերահսկողության վարչության (այսուհետ` Ֆինանսական վերահսկողության վարչություն) կողմից առարկության բացակայության դեպքում: Ընդ որում, սույն Կանոնակարգի 7.15 կետի երկրորդ նախադասությամբ նախատեսված սահմանափակումը չի տարածվում սույն կետի համաձայն պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքերի վրա: Նախքան հրապարակային տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի թողարկման ազդագրի ներկայացումը Կենտրոնական բանկ, թողարկող վարկային կազմակերպությունը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նշելով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու մտադրության մասին:
(74 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, փոփ. 30.08.11 թիվ 225-Ն)
75. Պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով Կենտրոնական բանկ դիմում կարող է ներկայացնել այն թողարկող վարկային կազմակերպությունը, որի նկատմամբ դիմումը ներկայացնելուն նախորդող առնվազն 1 տարվա ընթացքում կիրառվել են սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները, ինչպես նաև որի ընդհանուր կապիտալը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում է առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ: Սույն կետի պահանջները չեն տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ:
(75 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն)
76. Ֆինանսական վերահսկողության վարչությունը բավարարում է թողարկող վարկային կազմակերպության կողմից ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը, եթե բավարարված են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
1) թողարկող վարկային կազմակերպությունը վերջին մեկ տարվա ընթացքում չի խախտել վարկային կազմակերպությունների համար սահմանված տնտեսական նորմատիվներից որևէ մեկը (սույն պայմանը չի տարածվում թողարկող հանդիսացող վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների նկատմամբ),
2) վերջին մեկ տարվա ընթացքում թողարկող վարկային կազմակերպությունը թույլ չի տվել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի դրույթների էական խախտումներ,
3) թողարկող վարկային կազմակերպությունում առկա են պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու հետևանքով առաջացող նոր (լրացուցիչ) ռիսկերի զսպման և կառավարման համապատասխան մեխանիզմներ, ընթացակարգեր (վարկերի տրամադրման, պարտատոմսերի թողարկման, իրացվելիության կառավարման),
4) թողարկող վարկային կազմակերպությունն ունի առնվազն երեք անդամից բաղկացած խորհուրդ,
5) պարտատոմսերի թողարկումը չի պարունակում ռիսկեր Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության համար:
(76 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն)
77. Ֆինանսական վերահսկողության վարչությունը կարող է մերժել թողարկող վարկային կազմակերպության պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելու վերաբերյալ դիմումը 30-օրյա ժամկետում` վերջինիս ուղարկելով գրություն` հստակ նշելով մերժման հիմքերը: 30-օրյա ժամկետում մերժելու վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, թողարկող վարկային կազմակերպության կողմից պարտատոմսերի թողարկման և հրապարակային տեղաբաշխման դիմումը համարվում է բավարարված: Թողարկող վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնել դիմումը բավարարված համարվելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դեպքում թողարկող վարկային կազմակերպությունը պարտավոր է կրկին Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կարգի 7.4-րդ կետով նախատեսված դիմումը:
(77 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
78. Որոշակի տեղեկություններ ստանալու համար, Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետի որոշմամբ, սույն կանոնակարգի 7.4-րդ կետով սահմանված դիմումի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև անհրաժեշտ տեղեկությունների ստացումը: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո դիմումի քննության վերսկսման որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 30-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:
(78 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
7.9 Թողարկող վարկային կազմակերպությունը պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություն ներգրավելիս պարտավոր է պարտատոմս թողարկելու ազդագրում ներառել դրույթ այն մասին, որ պարտատոմսերի մարումը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
(79 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
710. Թողարկող վարկային կազմակերպության նկատմամբ, ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավելու նպատակով պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում իրականացնելու դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում մերժման վերաբերյալ գրություն չստանալու դեպքում, շարունակում են կիրառվել սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված բոլոր հիմնական տնտեսական նորմատիվները` մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը: Ընդ որում, սույն կետով նախատեսված թողարկող վարկային կազմակերպությունների համար դիմումը բավարարված համարվելու օրվանից ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12%:
(710 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
711. Թողարկող վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև պարտատոմսերի հրապարակային թողարկման և տեղաբաշխման արդյունքում փաստացի տեղաբաշխված բոլոր պարտատոմսերի ամբողջությամբ մարումը:
(711 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
712. Թողարկող վարկային կազմակերպությունը (բացառությամբ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների) ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանցից փոխառություն ներգրավելու նպատակով պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում կարող է իրականացնել միայն կարգավորվող շուկայում: Կարգավորվող շուկայում գնված պարտատոմսերի հետագա վերավաճառքը այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց իրականացվում է միայն կարգավորվող շուկայում:
(712 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, 30.08.11 թիվ 225-Ն)
713. Կարգավորվող շուկայից դուրս պարտատոմսերի ոչ հրապարակային տեղաբաշխում կարող է իրականացվել միայն իրավաբանական անձանց շրջանակում, ընդ որում, նման պարտատոմսերը պետք է պարունակեն «Փոխանցելի չէ ֆիզիկական անձանց» մակագրությունը:
(713 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
714. Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից թողարկող վարկային կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու դեպքում, թողարկող վարկային կազմակերպությունը կրկին կարող է սույն կանոնակարգի 7.4-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնել Կենտրոնական բանկ ոչ շուտ, քան նախորդ դիմումը մերժելու օրվանից 3 ամիս հետո:
(714 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
715. Վարկային միություններն ու խնայողական միությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս: Լիզինգային կազմակերպությունները, ֆակտորինգային կազմակերպությունները, ունիվերսալ վարկային կազմակերպությունները և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձ հանդիսացող իրենց մասնակիցներից կարող են ներգրավել փոխառություն միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի մասնակցությունը վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմում է առնվազն 5 տոկոս կամ եթե փոխառության գումարը կազմում է առնվազն 30 միլիոն ՀՀ դրամ: Ընդ որում, լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից 30 միլիոն ՀՀ դրամ կամ ավելի փոխառություն ներգրավելու դեպքում լիզինգային կազմակերպության, ֆակտորինգային կազմակերպության կամ ունիվերսալ վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը պետք է կազմի առնվազն 1 միլիարդ ՀՀ դրամ մինչև նմանատիպ փոխառության ամբողջությամբ մարումը: Ընդ որում, փոխառության պայմանագրում պետք է անպայման դրույթ պարունակվի այն մասին, որ ներգրավված փոխառության վերադարձը չի երաշխավորվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
(715 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, փոփ. 30.08.11 թիվ 225-Ն)
716. Այն դեպքում, երբ վարկային միությունը կամ խնայողական միությունը 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ ունի իր կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից ներգրաված փոխառություն, ապա այն պարտավոր է ամբողջությամբ մարել նման փոխառության գծով իր պարտավորությունները մինչև 2012 թվականի հունվարի 1-ը: Եթե լիզինգային կազմակերպությունը, ֆակտորինգային կազմակերպությունը, ունիվերսալ վարկային կազմակերպությունը կամ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ ունի իր կանոնադրական կապիտալում 5 տոկոսից փոքր մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցից ներգրաված` մինչև 30 միլիոն ՀՀ դրամ գումարի փոխառություն, ապա նա պարտավոր է մինչև 2012 թվականի հունվարի 1-ը լրացնել նման փոխառության գումարը մինչև 30 միլիոն ՀՀ դրամ, կամ ավելացնել նման մասնակցի մասնակցությունը իր կանոնադրական կապիտալում մինչև 5 տոկոս, կամ ամբողջությամբ մարել նման փոխառության գծով իր պարտավորությունները:
(716 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն, փոփ. 30.08.11 թիվ 225-Ն)
717. Վարկային կազմակերպությունները, երաշխիք (երաշխիքներ) տրամադրելու դեպքում, պարտավոր են ունենալ երաշխիքի տրամադրման և սպասարկման գործառույթը կանոնակարգող ներքին իրավական ակտեր, որոնցում առնվազն պետք է նշված լինեն երաշխիքի տրամադրման և սպասարկման պայմանները:
(717 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
8. Վարկային կազմակերպությունները չեն կարող իրենց հաճախորդների և մասնակիցների համար բացել և վարել բանկային հաշիվներ: Վարկային կազմակերպություններն անկանխիկ դրամական հաշվարկները կատարում են վարկային կազմակերպությանը սպասարկող բանկի միջոցով:
9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպության համար բացել և վարել հատուկ հաշիվներ` ապահովելու առանձին վճարահաշվարկային համակարգերում վերջնահաշվարկների կատարումը, եթե վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային համակարգի մասնակից է, և վերջնահաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով:
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 15.06.04 N 150-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.
11.1. վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը,
11.2. ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ),
(11.2 կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)
11.3. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ),
11.4. (11.4 կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները սահմանվում են հետևյալ սահմանաչափերով, բացառությամբ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի.
Խնայողական միություններ |
Վարկային միություններ |
Լիզինգային կազմակերպություններ |
Ֆակտորինգային կազմակերպություններ |
Ունիվերսալ վարկային կազմակերպություններ |
Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ | |
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը (մլն դրամ) |
50 |
50 |
100 |
150 |
150 |
4000 |
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը |
50 |
50 |
100 |
150 |
150 |
4000 |
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը |
2% |
6% |
8% |
10% |
10% |
10% |
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) |
25% |
25% |
25% |
25% |
25% |
Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը` 40%, 2015 թվականի հունվարի 1-ից` 30% |
(12-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, 15.06.04 N 150-Ն, փոփ. 12.08.08 թիվ 239-Ն, խմբ. 30.08.11 թիվ 225-Ն)
121. Եթե վարկային կազմակերպության կանոնադրության համաձայն վարկային կազմակերպությունը հրապարակային օֆերտաների միջոցով չի ներգրավում փոխառություններ, ապա վերջինիս վրա չեն տարածվում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի համարժեքության, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվները: Ընդ որում, սույն կետի առաջին նախադասությունում նշված վարկային կազմակերպությունների կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված չմարված երաշխիքի (երաշխիքների) մեծությունը չի կարող գերազանցել վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի մեծությունը, իսկ բոլոր անձանց տրամադրված չմարված երաշխիքների մեծությունը չի կարող գերազանցել վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի եռապատիկը:
(121 կետը լրաց. 16.03.04 N 62-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, փոփ., լրաց. 28.07.09 թիվ 230-Ն)
13. (13-րդ կետը խմբ. 30.07.03 N 265-Ն, ուժը կորցրել է 15.06.04 N 150-Ն)
131. Վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող վերագրանցվող վարկային կազմակերպությունները կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը պետք է համալրեն գրանցումից և լիցենզավորումից հետո վեց ամսվա ընթացքում:
(131 կետը լրաց. 30.07.03 N 265-Ն)
14. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և ավելացումը կարող է կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:
(14-րդ կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)
14.1. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից գործունեության տեսակի փոփոխման նախնական համաձայնությունը ստանալուց հետո` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիան ստանալու նպատակով Կենտրոնական բանկ դիմելու ամսվան նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում բավարարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը և բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ սահմանված բոլոր տնտեսական նորմատիվների պահանջներին, բացառությամբ բանկի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվներից:
(14.1 կետը լրաց. 06.12.11 թիվ 333-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն1, Ն3 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով:
(15-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)
16. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է՝ համապատասխան պակասեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50 տոկոսի չափով:
(16-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
16.1. Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերի տարբերությունն է.
(16.1 կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)
16.1.1. կանոնադրական հիմնադրամից, ներառյալ բաժնետոմսերի հավելավճարը,
16.1.2. գլխավոր պահուստից,
16.1.3. չբաշխված շահույթ (եկամուտների պահուստներ): Ընդ որում, վարկային կազմակերպության չբաշխված շահույթը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է վարկային կազմակերպության համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:
(16.1.3 կետը խմբ. 21.12.10 թիվ 342-Ն)
16.2. Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.
16.2.1. վարկային կազմակերպության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,
(16.2.1 կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)
16.2.2. վարկային կազմակերպության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,
(16.2.2 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
16.2.3. ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ` վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների),
(16.2.3 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)
16.2.4. այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ՝ ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով, եթե.
16.2.4.1. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ
16.2.4.2. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ
16.2.4.3. բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը,
(16.2.4 կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)
16.2.5. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում՝ գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո, իսկ ակտիվը ֆինանսական լիզինգով տրամադրվելու նպատակով ձեռք բերվելու կամ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում՝ այդ ակտիվը վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու (վարձատուի հաշվեկշռում որպես հիմնական միջոց ճանաչվելու) օրվանից մեկ տարի հետո,
(16.2.5-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, լրաց. 15.06.04 N 150-Ն, 12.08.08 թիվ 239-Ն, փոփ. 12.04.11 թիվ 95-Ն)
16.2.6. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների) այլ հիմնական միջոցների, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների), հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով՝ նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին՝ նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով,
(16.2.6 կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)
16.2.7. վարկային կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,
(16.2.7-րդ կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)
16.2.8. վարկային կազմակերպության հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով:
(16.2.8-րդ կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)
16.2.8.1. Սույն կանոնակարգի իմաստով երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում այն ստորադաս փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
1) փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով, և
2) փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և
3) փոխառությունն ամբողջությամբ վճարված է, և
4) փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց, և
5) փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի վարկային կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը:
(16.2.8.1. կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, խմբ. 21.12.10 թիվ 342-Ն)
16.2.9. Սույն կանոնակարգի 16.2.4-րդ կետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում,
1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ
2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ
3) եթե բոլոր անձանց, այդ թվում` 16.2.4-րդ ենթակետում նշված կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:
Ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով:
(16.2.9 կետը լրաց. 21.12.10 թիվ 342-Ն)
16.3. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.
16.3.1. հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով: Սույն կանոնակարգի իմաստով` վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ վարկային կազմակերպությունը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում են իրենց գործունեությունը,
16.3.2. հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,
16.3.3. այլ պահուստներից,
16.3.4. (16.3.4. կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
16.4. (16.4. կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
16.5. (16.5. կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
17. Վարկային կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:
18. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է
Ն1 = |
Կընդ |
բանաձևով, |
ՌԿԱ |
որտեղ`
___
Կընդ - ը ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),
__
ՌԿԱ - ն` ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):
(18-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)
19. Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
20. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկելիս վարկային կազմակերպության ակտիվները (ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում չեն ներառվում սույն կանոնակարգի 16.2-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ակտիվները) ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով: Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.
ՌԿԱ = |
n i=1 |
[(Աi - Պi)*Ռi]+Գ*ԱՌ |
որտեղ՝
Աi - հաշվարկում ներառվող վարկային կազմակերպության բոլոր ակտիվներն (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից) ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են՝ ըստ ռիսկի կշիռների,
Պi - համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,
Ռi - համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են,
Գ - ճշգրտման գործակից է, որը հավասար է.
ա. խնայողական միությունների համար՝ 50,
բ. վարկային միությունների համար՝ 50/3,
գ. լիզինգային կազմակերպությունների համար՝ 12.5,
դ. ֆակտորինգային կազմակերպությունների համար՝ 10,
ե. ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար՝ 10:
ԱՌ - արտարժութային ռիսկն է՝ հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված կարգի համաձայն:
(20-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, 12.08.08 թիվ 239-Ն)
21. (21-րդ կետն ուժը կորցրել է 16.03.04 N 62-Ն)
22. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջին օրական հաշվարկը որոշվում է
___ Կընդ = |
(Կընդ1+Կընդ2+...+Կընդn) |
, |
n |
___ ՌԿԱ |
(ՌԿԱ1+ՌԿԱ2+...+ՌԿԱn) |
բանաձևերով, |
n |
որտեղ Կընդ-ը և ՌԿԱ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը և ռիսկով կշռված ակտիվներն են ըստ օրերի, n-ը հաշվետու ամսվա օրերի քանակն է:
(22-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)
23. Վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.
Ակտիվների տեսակները |
Ռիսկի կշիռներ (տոկոս) | |
դրամային ակտիվների համար |
արտարժութային ակտիվների համար | |
1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով) |
0 |
0 |
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդներ, վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ |
0 |
0 |
3. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով |
0 |
- |
4. Տվյալ վարկային կազմակերպությունում պահվող` Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
0 |
0 |
5. Հայաստանի Հանրապետության դրամով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
0 |
- |
6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի նկատմամբ |
0 |
0 |
7. Արտարժույթով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
- |
10 |
8. Ռեպո համաձայնագրեր և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված համապատասխան արժեթղթի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջինիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին |
0 |
0 |
9. Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված միջոցների, դրանց գծով վճարվելիք տոկոսների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքին |
0 |
0 |
10. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 1/202Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»` համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից: |
10 |
10 |
10.1. վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
10 |
- |
11. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ (ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը), վերջիններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
20 |
20 |
12. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), ինչպես նաև ճանապարհին գտնվող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով) |
20 |
20 |
13. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, թղթակցային հաշիվներ հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով ու դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
20 |
30 |
14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ |
Ա-1+(Պ-1) Ա-1 (Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ(ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100 |
Ա-1+(Պ-1) Ա-1 (Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ(ՆՊ) 100 |
15. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ |
ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3) 0 ԲԲԲ+(Բբբ1)-ԲԲԲ-(Բաա3) 20 ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) 50 Բ- (Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100 |
ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3) 0 ԲԲԲ+(Բբբ1)- ԲԲԲ-(Բաա3) 20 ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3) 50 Բ- (Բ3)-ից ցածր 100 |
16. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ |
Ա-1+(Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ (ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100 |
Ա-1+(Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ (ՆՊ) 100 |
17. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ |
ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0 Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20 ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50 Բ-(Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100 |
ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0 Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20 ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50 Բ-(Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100 |
18. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջներ |
«Ա+»-ից «Բ -» 20 «Գ+»-ից «Գ -» 50 «Դ+»-ից «Դ -»100 «Ե+»-ից «Զ» 150 վարկանիշ չունեցող 100 |
«Ա+»-ից «Բ -» 30 «Գ+»-ից «Գ -» 75 «Դ+»-ից «Դ -» 150 «Ե+»-ից «Զ» 225 |
19. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ |
Ա-1+(Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ (ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100 |
Ա-1+(Պ-1) 0 Ա-2 (Պ-2) 20 Ա-3(Պ-3) 50 Բ,Ս,Դ (ՆՊ) 100 Վարկանիշ չունեցող 100 |
20. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ |
ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0 Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20 ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50 Բ-(Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100 |
ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ- (Աա3) 0 Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3) 20 ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3) 50 Բ-(Բ3)-ից ցածր 100 Վարկանիշ չունեցող 100 |
21. Վարկային գծերի չօգտագործված մասերի հանրագումար |
50 |
75 |
22. Վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ հաշվեկշռային արժեքով |
50 |
- |
23. Հիփոթեքային վարկեր, դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք բավարարում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված 50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին |
50 |
75 |
24. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
50 |
75 |
25. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ` բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ. |
75 |
110 |
26. Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ |
100 |
150 |
27. Դատարանի վճռով սառեցված կամ կալանված միջոցներ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
100 |
150 |
28. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով |
100 |
- |
29. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, |
100 |
150 |
30. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ 22-րդ կետում նշված ակտիվների |
100 |
- |
31. Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր |
100 |
150 |
32. Կանոնակարգ 14-ի 16.2.8.0 ենթակետով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում վարկային կազմակերպության հիմնական կապիտալից |
150 |
225 |
33. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք ընդգրկված չեն 1- 32 կետերում |
100 |
150 |
(23-րդ կետը խմբ., լրաց. 16.03. 04 N 62-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, խմբ. 21.10.10 թիվ 342-Ն, լրաց. 30.08.11 թիվ 225-Ն, փոփ. 30.11.11 թիվ 325-Ն)
24. Աղյուսակում ընդգրկված հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները, վարկային գծերի չօգտագործված մասերի հանրագումարը:
(24-րդ կետը փոփ. 21.12.10 թիվ 342-Ն)
25. Անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները` ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Ընդ որում, այդ գործառնությունների կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:
(25-րդ կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)
26. (26-րդ կետն ուժը կորցրել է 21.12.10 թիվ 342-Ն)
27. Սույն կանոնակարգի իմաստով` պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, անավարտ ժամկետային գործառնությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն)` դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար:
28. Սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված աղյուսակի 14-17-րդ և 19-20-րդ կետերում օգտագործվում են «Ստանդարտ և Փուրզ», իսկ փակագծերում` «Մուդիզ» վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան, իսկ 18-րդ կետում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վարկանիշները և վարկանիշային մեթոդիկան:
(28-րդ կետը խմբ. 21.12.10 թիվ 342-Ն)
29. Վարկային կազմակերպությունները գրանցումից և լիցենզիա ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ հետագայում` տարին մեկ անգամ, ընտրում են վերոնշյալ վարկանիշային կազմակերպություններից մեկը և տեղեկացնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:
30. Վարկային կազմակերպությունները պարտավոր են վերանայել վարկանիշներն ամիսը մեկ անգամ՝ հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հրապարակված վերջին թարմացված տվյալները:
(30-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)
31. (31-րդ կետն ուժը կորցրել է 16.03.04 N 62-Ն)
32. Օտարերկրյա կառավարությունների և օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների և/կամ բանկերի նկատմամբ պահանջների վարկանիշները՝ կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից:
Ընդ որում, վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի 14-17-րդ և 19-20-րդ տողերի առումով՝ կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև մեկ տարի (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:
(32-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, փոփ. 21.12.10 թիվ 342-Ն)
33. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը: ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալական դոլարը:
34. Վարկային կազմակերպությունների (բացառությամբ՝ խնայողական միությունների) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է
Ն3 = |
Ռ |
Կընդ |
բանաձևով,
որտեղ՝
Ռ-ն վարկային կազմակերպության կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, փոխառուի թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև վարկային կազմակերպության նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների (բացառությամբ վարկային կազմակերպության բանկային հաշիվների), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, բանկերի կողմից տվյալ վարկային կազմակերպության դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված տրամադրված փոխառությունների և կամ երաշխիքների (եթե տվյալ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ վարկային կազմակերպությունը) գումարն է: Ընդ որում, վերոհիշյալ տարրերն իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված կշիռներով,
Կընդ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում և հաշվարկվում է համաձայն 22-րդ կետի:
(34-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)
341. Խնայողական միությունների մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է 34-րդ կետում ներկայացված բանաձևով, սակայն հաշվարկի մեջ չեն ընդգրկվում փոխառուի հետ փոխկապակցված անձանց տրամադրված բոլոր տեսակի փոխառությունները և վարկային ռիսկ պարունակող այլ տիպի գործիքները:
(341 կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)
35. Փոխառության տրման պահին իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:
(35-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)
36. (36-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
37. (37-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
38. (38-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
39. (39-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
40. (40-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
41. (41-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
42. (42-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
43. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով՝ ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց (բացառությամբ` արժութային սվոպի) և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի:
(43-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, լրաց. 30.11.11 թիվ 325-Ն)
43.1. Առաջին խումբ. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի, շվեդական կրոնի, դանիական կրոնի, ավստրալական դոլարի համար:
43.2. Երկրորդ խումբ. Այլ արտարժույթների համար:
44. (44-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
45. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց ղեկավարները պատասխանատվություն են կրում «Վարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
46. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 14»:
Հավելված 2 «Վարկային կազմակերպությունների |
ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ
1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:
2. Վարկային կազմակերպությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկվեն արտարժութային ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:
3. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն արտարժութային ռիսկի հաշվարկ.
1) Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծող ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով՝ արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:
2) Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները՝ հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով:
3) Արտարժութային դիրքը վարկային կազմակերպության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են՝
ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,
դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:
4) Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է՝
ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,
բ. թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:
5) Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժութային առանձին տեսակներով: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն միջոցները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:
6) Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
7) Ստանդարտ մեթոդաբանության համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընգդրկվելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱՌ = առավելագույն (ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ)
որտեղ՝
ԱՌ - ստանդարտ մեթոդաբանության համաձայն հաշվարկված արտարժութային ռիսկն է,
ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ - արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է՝ ըստ հաշվետու ժամանաշրջանի օրերի,
«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:
8) Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
4. ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով վարկային կազմակերպությունները պետք է հաշվարկեն 4.1-ից 4.8-րդ կետերով սահմանված մեծությունները օրական պարբերականությամբ.
1) Հաշվարկել վարկային կազմակերպության արտարժութային դիրքերը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով՝ համաձայն սույն հավելվածի 3.1, 3.2 և 3.3-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը՝ պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան.
Դ = (Դ1, Դ2, … ,ԴԱ),
որտեղ՝
«Դ» - արտարժույթների դիրքերի բացարձակ մեծություններն են՝ ըստ արտարժույթների տեսակների,
«Ա» - արտարժույթի տեսակներն են:
2) Ձևավորել այն արտարժույթների՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք պետք է ընդունել Կենտրոնական բանկի հայտարարած՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների հաշվարկային գները:
3) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունները՝ ըստ օրերի.
Ln (ՓՕ/ ՓՕ-1);
որտեղ՝
«ՓՕ» - տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված փոխարժեքն է՝ տվյալ օրվանից «Օ» օր առաջ,
«Օ» - արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկն է:
4) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը՝ 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը: Վերջինս հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևով՝
ԵԻ = | 1 250 |
250 Օ=1 |
Ln (ՓԻՕ/ՓԻՕ-1) |
որտեղ՝
«ԵԻ» - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,
Ln (ՓԻՕ/ՓԻՕ-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է՝ ըստ օրերի:
5) Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԿովԻԺ = | 1 250 |
250 Օ=1 |
(Ln (ՓԻՕ/ՓԻՕ-1)-ԵԻ)(Ln (ՓԺՕ/ՓԺՕ-1)-ԵԺ) , |
որտեղ՝
ԿովԻԺ - «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,
«ԵԻ»,«ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 4.4-րդ կետի համաձայն:
6) ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:
7) Տվյալ օրվա համար վարկային կազմակերպության արտարժութային ՎաՌ-ը (այսուհետև՝ արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
|
, |
որտեղ՝
«Դ» - վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի մատրիցան է,
«Կով» - վարկային կազմակերպության արտարժութային կովարիացիոն մատրիցան է,
«ԴՏ» - վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:
8) Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկում է հետևյալ բանաձևով՝
Արտարժութային ռիսկը = 3*(առավելագույն (Վառ-10; Գ | 1 Ն |
Ն Ի=1 |
ՎաՌԻ)) |
որտեղ՝
«Վառ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է՝
հաշվարկված հետևյալ բանաձևով` Վառ-10 = √10 * ՎաՌՆ , |
«Ն» - հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,
«Ի» - հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,
«Գ» ընդունում է ներքոհիշյալ արժեքները՝ կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով վարկային կազմակերպության օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:
Աղյուսակ 1
|
»։ |
Հավելված 3 «Վարկային կազմակերպությունների |
50/75 ՏՈԿՈՍ ՌԻՍԿԻ ԿՇՌԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
(Վերնագիրը փոփ. 21.12.10 թիվ 342-Ն)
Վարկային կազմակերպության կողմից տրամադրված հիփոթեքային վարկը (այսուհետ՝ վարկ) համարվում է «50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» համապատասխանող, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ՝
(Նախաբանը փոփ. 21.12.10 թիվ 342-Ն)
1. Վարկը տրամադրվել է ֆիզիկական անձին (այսուհետ՝ վարկառու) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի տան կամ բնակարանի (այսուհետ՝ գույք) ձեռքբերման կամ վերանորոգման նպատակով և ապահովված է այդ նույն գույքի առաջնային գրավով:
2. Վարկը տրամադրվել է առնվազն տասը տարի ժամկետով՝ բացառությամբ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի:
3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:
4. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտին» համապատասխան:
5. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի՝ գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:
6. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) քառասուն տոկոսը:
7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ պարտքերի գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) հիսուն տոկոսը:
8. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի ցանկացած պահի դրությամբ գույքն ապահովագրված է ոչնչացման, վնասի և փչացման ռիսկերից` նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:
(8-րդ կետը խմբ. 21.12.10 թիվ 342-Ն)
(Հավելվածը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)