«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2183-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 8-րդ կետում «և գերատեսչություններից» բառերը փոխարինել «և կազմակերպություններից իր սահմանած կարգով» բառերով.
բ) 18-րդ կետից հանել «(եթե աշխատում է՝ աշխատանքից ազատվելու պահից)» բառերը.
գ) 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե գիտական կազմակերպությունում հնարավոր չէ իրականացնել ասպիրանտական կրթական ծրագրեր «օտար լեզու», «փիլիսոփայություն», «ինֆորմատիկա» առարկաների գծով, ապա այդ ուսուցումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացվել բուհում կամ այլ կազմակերպությունում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 19 |