«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2007 թվականի N 230-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 4-րդ կետը «ունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կենսաչափական տվյալներով նույնականացում չանցած» բառերով.
2) 13-րդ կետը «զննումն» բառից հետո լրացնել «ինչպես նաև կենսաչափական տվյալների նույնականացումն» բառերով.
3) 30-րդ կետը «նպատակ է հետապնդում» բառերից հետո լրացնել «իրականացնել ուղևորների կենսաչափական տվյալներով նույնականացում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման պահանջների համաձայն, ինչպես նաև» բառերով.
4) 2-րդ գլուխը 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով՝
«371. Կենսաչափական տվյալներ՝ անձի ֆիզիկական առանձնահատկությունները բնորոշող տվյալներ, որոնց հիման վրա կարելի է ճշտել անձը: Կենսաչափական տվյալների նույնականացման գործընթացը կիրառվում է 9-75 տարեկան ուղևորների նկատմամբ:
372. Նույնականացում անցնել ցանկացած փուլում (հաշվառման, զննման, սահմանային վերահսկման, նստեցման և այլ փուլեր) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման պահանջների համաձայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ` ՍԷԿՏ) համակարգում կուտակվող անձը նույնականացնող կենսաչափական և (կամ) փաստաթղթային տվյալների համադրման դրական արդյունք:».
5) 38-րդ կետի «բ» ենթակետը «ուղևորների» բառից հետո լրացնել «նույնականացում» բառով.
6) 52-րդ կետի առաջին պարբերությունը «ուղևորների» բառից հետո լրացնել «նույնականացման» բառով, իսկ նույն պարբերությունում «5» թիվը փոխարինել «6» թվով.
7) 52-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) N 5 տեսուչը հսկողություն է իրականացնում հաշվառման ժամանակ կենսաբանական չափորոշիչ սարքավորումներով վերցված ուղևորների կենսաչափական տվյալների և (կամ) անձը հաստատող փաստաթղթերի տվյալների և նրանց նստեցման ժամանակ վերցվող տվյալների նույնության մասին ՍԷԿՏ համակարգից տրվող ազդանշանների նկատմամբ, իսկ տվյալների անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնում է խմբի ավագին».
8) 63-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) ուղևորի կենսաչափական տվյալների նույնականացում».
9) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 75-րդ կետը.
10) 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Այն օդանավակայաններում, որտեղ չկան կենսաչափական սարքավորումներ, ուղևորները թույլատրվում են թռիչքի առանց կենսաչափական տվյալներով նույնականացման:».
11) 139-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«139. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու նպատակով դիմած քաղաքացիները մինչև աշխատանքի ընդունումը պետք է անցնեն հարցազրույց՝ նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարին մեկ անգամ պարբերական բժշկական զննում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով».
12) N 1 ձևի 1-ին կետի առաջին պարբերությունը «դետեկտոր» բառից հետո լրացնել «կենսաբանական չափորոշիչներով անձի նույնականացման սարք:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|