«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2005 թվականի N 1113-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 22.12.11 N 1839-Ն)
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը, համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 22.12.11 N 1839-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում եմ Հայաստանի Հանրապետության փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Հայտատուն փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստանալու նպատակով կարող է դիմել ինչպես սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս՝ լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ: Լիցենզիայի ներդիրը տրամադրվում է լիցենզիայի հետ միաժամանակ:
3. Փոստային կապի գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի ներդիրի տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
5. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ գործունեության հետևյալ ոլորտների (տեսակի)՝
1) փոստային կապի ծառայությունների գործունեություն.
2) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություն:
6. Փոստային կապի գործունեության լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 5-րդ կետով սահմանված ոլորտներում կամ ոլորտներից որևէ մեկում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտի գործունեություն իրականացնող լիցենզիայի ներդիր:
7. Լիցենզիան ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
8. Հայտատուն լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, գործունեության ոլորտը (տեսակը), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),
գ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. իր կողմից փոստային կապի ծառայությունների գործունեության և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման (իրականացման) կանոնները,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
9. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
10. Լիցենզիայի հայտը մերժվում է`
1) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով.
2) եթե հայտում նշված և հայտատուի կողմից ներկայացված (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների) տվյալ գործունեության մատուցման (իրականացման) կանոնները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին:
11. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` լիցենզիայի հայտին կից ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված ոլորտի մասով: Լիցենզիան և ներդիրը ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում նշված գործունեության ոլորտում (տեսակում):
12. Լիցենզիան վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
13. Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
14. Գործունեության ոլորտի (տեսակի) փոփոխության դեպքում լիցենզավորված անձը մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հայտ` համաձայն N 3 ձևի, տվյալ ներդիրի բնօրինակը և իր կողմից հայցվող գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները:
15. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից՝ նախկինում ստացած ներդիրով, տվյալ գործունեության տեսակից բացի, սույն կարգի 5-րդ կետով սահմանված այլ գործունեության տեսակով իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան գործունեության ոլորտի (տեսակի) լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 4 ձևի, և հայտում նշված գործուեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների):
16. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 14-րդ կամ 15-րդ կետերի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 5-րդ կետով սահմանված գործունեություն իրականացնող լիցենզիայի ներդիր, եթե ներկայացված հայտը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:
17. Լիցենզիայի ներդիրի տրամադրման հայտը մերժվում է, եթե հայտատուի կողմից ներկայացված գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին:
18. Սույն կարգով սահմանված ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)
___________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում () գործունեություն իրականացնելու համար՝
____________________________________________________________
(ոլորտը (), որի () համար տրամադրվելու է () գործունեություն իրականացնելու
լիցենզիայի ներդիր ()
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների).
2) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ԴԻՄՈՂ |
__________________ |
__________________ |
__________________ |
(պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում () գործունեություն իրականացնելու համար`
____________________________________________________________
(ոլորտը (), որի () համար տրամադրվելու է () գործունեություն իրականացնելու
լիցենզիայի ներդիր ()
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների).
3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ԴԻՄՈՂ |
__________________ |
__________________ |
__________________ |
(պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ.
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը,
պետական գրանցման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել փոստային կապի գործունեության լիցենզիային կից տրամադրված N ________ ներդիրը:
Հայտին կցվում է ներդիրի բնօրինակը:
ԴԻՄՈՂ |
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ.
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար՝
____________________________________________________________
(ոլորտը, որի համար տրամադրվելու է գործունեություն իրականացնելու լիցենզիայի ներդիր)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների):
ԴԻՄՈՂ |
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ.
(Հավելվածը խմբ. 22.12.11 N 1839-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
________________________
(լիցենզիայի համարը)
Տրված է ________________________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն
_______________________________________________________________________
ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
Լիցենզավորման գործակալության պետ ____________________ ______________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը)» |
(Հավելվածը խմբ. 22.12.11 N 1839-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր
________________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
________________________________________________________________________
(կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
_______________________________________________________________________
(գործունեության ոլորտը)
____________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ
__________________________
Լիցենզավորման գործակալության պետ____________________ ______________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը)» |
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(Հավելվածը լրաց. 22.12.11 N 1839-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |