ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2012 թվականի N 850-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կառավարչի որակավորման ստուգումն անցկացվում է տարեկան մեկ անգամ։ Լիազոր մարմինը որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և իր՝ www.justice.am (www.moj.am) պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է որակավորումն անցկացնելու մասին հայտարարություն։ Հայտարարության մեջ նշվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջները, ստուգման անցկացման ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու եղանակը, վերջնաժամկետը և վայրը։ Որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն որակավորման ստուգումն անցկացնելուց առնվազն տասն օր առաջ։».
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Որակավորման ստուգումն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)։ Հանձնաժողովը բաղկացած է վեց անդամից, որի կազմը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկու ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից և «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությունից՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ներկայացմամբ:».
3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Թեստերը կազմում է լիազոր մարմինը՝ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պետական կառավարման մարմինների հետ համատեղ: Թեստերը ենթակա են պարտադիր հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում` ստուգման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:».
4) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Որակավորման վկայականի կորստի դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում լիազոր մարմին: Լիազոր մարմինը դրա մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Լիազոր մարմինը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է հայտարարության հրապարակման օրվանից 10 օր հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36-րդ կետով.
«36. Լիազոր մարմինը վարում է կառավարչի որակավորում ստացած անձանց ցուցակ, որում նշվում է կառավարչի որակավորում ստացած անձի անունը, ազգանունը և վերջինիս հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Ցուցակը հրապարակվում է լիազոր մարմնի ինտերնետային կայքում և թարմացվում ըստ անհրաժեշտության:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն անցկացնում է որակավորման ստուգում: Ստուգմանը մասնակցելու համար դիմողը ներկայացնում է դիմում, անձնագիր և դրա պատճենը, սնանկության կառավարչի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունենալը հավաստող փաստաթուղթ և 2 գունավոր լուսանկար` 3 X 4 չափսի: Հանձնաժողովն ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն օրենքի պահանջներին, որի հիման վրա տրամադրում է որակավորման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |