ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 301-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Երևան քաղաքի փոքր կենտրոնի կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների, նախագծերի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 5 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 5-ի N 301-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ռ. Ալավերդյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ն. Սարգսյան |
-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
Մ. Մինասյան |
-ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Զ. Առաքելյան |
-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) |
Հ. Պողոսյան |
-Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Լ. Իգիթյան |
-Երևան քաղաքի ավագանու անդամ, Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ս. Քալաշյան |
-ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
Լ. Վարդանյան |
-«Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ) |
Հ. Վարդանյան |
-«Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության անդամ, ԵՃՇՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ) |
Ա. Քասարյան |
-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան |
-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական վերլուծությունների և տեղեկատվության ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Լ. Հակոբյան |
-«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Սարգսյան |
-«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ս. Օհանյան |
-«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Վարդանյան |
-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ) |
Կ. Այվազյան |
-Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ |
Ս. Հարությունյան |
-«Հայաստանի երիտասարդ իրավաբաններ ասոցիացիա» հասարակական կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)։
|
(Հավելվածը խմբ. 03.05.12 N 392-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |