«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 նոյեմբերի 2012 թ. |
N 440-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ, 28-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետև` Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) Կարգի 4.2-րդ կետից հանել «Իրավաբանական անձ հանդիսացող լիցենզավորված անձը պետք է ներկայացնի նաև իր կանոնադրությունում կատարած փոփոխությունների կամ դրանց բացակայության մասին պետական լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանք:» նախադասությունը.
2) Կարգի 5.2-րդ կետում «նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարի վերաբերյալ տեղեկություններ» բառերով.
3) Կարգի 5.2.1-րդ կետի 1-ին նախադասության մեջ «կցելով վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը» բառերը փոխարինել «կցելով իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական հաշվառման համարի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև վերաձևակերպման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր:» բառերով.
4) Կարգի 5.3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Իրավաբանական անձինք հայտում նշում են պետական գրանցման համարը:».
5) Հանել Կարգի 5.3-րդ կետի երրորդ նախադասությունը.
6) Կարգի N 1 հավելվածում «Լիցենզավորվող անձի անվանումը» բառերից հետո լրացնել «պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը, իսկ «գործունեության վայրը» բառերը փոխարինել «գտնվելու վայրը» բառերով.
7) Ուժը կորցրած ճանաչել Կարգի N 2 հավելվածի աղյուսակի 3-րդ և 8-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |