Գլխավոր տեղեկություն
Համար
N 100
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-11.07.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.03.1997
Ստորագրման ամսաթիվ
25.03.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


25 մարտի 1997 թվականի N 100


ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ, ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ, ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՇՎԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, «Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել գրավոր (թղթային) եղանակով ուղարկված վճարման հանձնարարականի հետևյալ վավերապայմանները (պարտադիր լրացման ենթակա դաշտերը).

. ուղարկողի անունը կամ անվանումը,

. ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը,

. ուղարկողի հաշվի համարը ստացող բանկում (մասնաճյուղում),

. շահառուի անունը կամ անվանումը,

. շահառուի բանկի (մասնաճյուղի) անվանումը,

. շահառուի հաշվի համարը շահառուի բանկում,

. գումարի չափը թվերով և տառերով,

. ուղարկողի կամ ուղարկողի կողմից լիազորված անձի ստորագրությունը, եթե վճարման հանձնարարականն ուղարկողն իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի անունից ստորագրելու իրավունք ունեցող անձի (անձանց) ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը.

. վճարման հանձնարարականն ստացող բանկին ուղարկելու ամսաթիվը,

. վճարման հանձնարարականի համարը,

. պետական բյուջե կատարվող հարկային և այլ պարտադիր վճարումների դեպքում հարկային տեսչությունում հաշվառման 10-նիշ համարը:

2. Էլեկտրոնային եղանակով ուղարկված վճարման հանձնարարականի վավերապայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով փոխանցվող հաղորդագրությունների ֆորմատների մասին» N 100 որոշման համաձայն:

3. Գրավոր (թղթային) եղանակով ուղարկված վճարման հանձնարարականը, բացի սույն որոշման 1-ին կետում սահմանված տեղեկությունների, կարող է պարունակել նաև տեղեկատվություն (ոչ պարտադիր լրացման ենթակա դաշտեր)`

. միջոցների փոխանցման նպատակի,

. վճարման օրվա,

. և այլնի մասին:

4. Սահմանել գրավոր (թղթային) եղանակով ուղարկված վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի հետևյալ վավերապայմանները (պարտադիր լրացման ենթակա դաշտեր).

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի համարը,

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողի անունը կամ անվանումը,

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողի հաշվի համարը ստացող բանկում (մասնաճյուղում),

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ստացող բանկի (մասնաճյուղի) անվանումը,

. չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի համարը,

. չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի ուղարկման ամսաթիվը,

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունը. եթե վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողն իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի անունից ստորագրելու իրավունք ունեցող անձի (անձանց) ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը.

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի ուղարկման ամսաթիվը:

5. Սահմանել էլեկտրոնային եղանակով ուղարկված վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի հետևյալ վավերապայմանները (պարտադիր լրացման ենթակա դաշտեր).

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականի համարը,

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականն ուղարկողի հաշվի համարը ստացող բանկում (մասնաճյուղում),

. չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի համարը,

. չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի ուղարկման ամսաթիվը,

. չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականն ուղարկողի էլեկտրոնային ստորագրությունը:

6. Թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված վճարման հանձնարարականը չեղյալ համարելու հանձնարարականը, բացի սույն որոշման 4-րդ կամ 5-րդ կետում սահմանված տեղեկությունների, կարող է պարունակել նաև տեղեկատվություն (ոչ պարտադիր լրացման ենթակա դաշտեր)`

. չեղյալ համարելու ենթակա վճարման հանձնարարականի նկարագրության,

. վճարման հանձնարարականը չեղյալ համարելու պատճառի,

. և այլնի մասին:

7. Սահմանել հաճախորդի հաշվի մասին տեղեկացման հետևյալ վավերապայմանները (պարտադիր լրացման ենթակա դաշտեր)`

. տեղեկացման համարը,

. տեղեկացման տրամադրման ամսաթիվը,

. տեղեկացում տրամադրող բանկի (մասնաճյուղի) անվանումը,

. հաճախորդի հաշվեհամարը,

. դեբետագրված/կրեդիտագրված գումարը թվերով,

. հաշվի մնացորդը տեղեկացման տրամադրման պահին,

. տեղեկացում տրամադրողի ստորագրությունը, կնիքը և տեղեկացումը հանձնելու ամսաթիվը:

8. Հաճախորդի հաշվի մասին տեղեկացումը, բացի սույն որոշման 7-րդ կետում սահմանված տեղեկությունների, կարող է պարունակել նաև այլ տեղեկատվություն (ոչ պարտադիր լրացման ենթակա դաշտեր):

9. Էլեկտրոնային եղանակով ուղարկված հաճախորդի հաշվի մասին տեղեկացման վավերապայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով փոխանցվող հաղորդագրությունների ֆորմատների մասին» N 100 որոշման համաձայն:

10. Սահմանել քաղվածքների հետևյալ վավերապայմանները (պարտադիր լրացման ենթակա դաշտեր)`

. քաղվածքի համարը,

. քաղվածքի տրամադրման ամսաթիվը,

. քաղվածք տրամադրող բանկի (մասնաճյուղի) անվանումը,

. հաճախորդի հաշվեհամարը,

. հաշվի մնացորդը օրվա սկզբին,

. դեբետագրված/կրեդիտագրված գումարը թվերով և թղթակցող հաշվեհամարը,

. հաշվի մնացորդը օրվա վերջին,

. քաղվածք տրամադրողի ստորագրությունը, կնիքը և տեղեկացումը հանձնելու ամսաթիվը:

11. Քաղվածքը, բացի սույն որոշման 10-րդ կետում սահմանված տեղեկությունների, կարող է պարունակել նաև տեղեկատվություն (ոչ պարտադիր լրացման ենթակա դաշտեր)`

. վերջին քաղվածքի տրամադրման ամսաթվի,

. և այլնի մասին:

12. Էլեկտրոնային եղանակով ուղարկված քաղվածքի վավերապայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով փոխանցվող հաղորդագրությունների ֆորմատների մասին» N 100 որոշման համաձայն:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2004, N 131-Ն 11.07.2004, N 100
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան