Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև սահմանի վրա մաքսային անցակետերի տեղերը որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` մի կողմից, Վրաստանի Հանրապետության մաքսային կոմիտեն` մյուս կողմից, համաձայնեցին հետևյալի մասին.
1. Անհրաժեշտ համարել Կողմերի մաքսային մարմինների աշխատանքները իրականացնել սույն Համաձայնագրի Հավելվածում նշված անցակետերում: Հավելվածը Համաձայնագրի անբաժանելի մասն է: Հաղորդակցությունը թույլատրվում է միայն այդ անցակետերով:
2. Նշված անցակետերում Կողմերն աշխատում են շուրջօրյա աշխատակարգով և իրականացնում են Հավելվածում նշված հսկողության ձևերը:
3. Հաստատված անցակետերի ցանկում կամ դրանց աշխատակարգին վերաբերող փոփոխությունները հաղորդվում են և համաձայնեցվում նախապես` այդ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:
4. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրվելու օրվանից:
Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
ՀԱՎԵԼՎԱԾ |
Մաքսային բոլոր անցակետերը տեղակայվում են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հանրապետության վարչատարածքային սահմաններում:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:
