ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 2-րդ կետի «(այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարված կենսաթոշակները)» բառերը փոխարինել «(այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում վճարվող կուտակային կենսաթոշակները)» բառերով, իսկ «կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին» բառերը` «կամավոր կենսաթոշակային բաղադրիչին» բառերով.
2) 3-րդ կետի «կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչի» բառերով, իսկ «կուտակային վճարները» բառերը` «կամավոր կենսաթոշակային վճարները» բառերով.
3) 4-րդ կետի «կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչի» բառերով.
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անձանց համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները.».
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում հարկ վճարողի համար (օգտին) կատարած կուտակային վճարների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին կետի «կուտակային» բառը փոխարինել «սոցիալական» բառով.
2) 2-րդ մասի 2-րդ կետի «իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ» բառերը փոխարինել «իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետում «կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների» բառերը փոխարինել «սոցիալական վճարների» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-71-Ն |