«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60512118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15 փետրվարի 2012 թ. |
N 113-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշմամբ հաստատված կանոնադրության`
1) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ.2» ենթակետով.
«ժգ.2) ներքին աուդիտի բաժինը.».
2) 17-րդ կետի`
ա. «բ» ենթակետը «ղեկավարների» բառից հետո լրացնել «, բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի» բառերով,
բ. «դ1 » ենթակետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոնների,» բառերով,
գ. «ե» ենթակետը «առաջատար» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոնների)» բառերով,
դ. «զ», «զ1», «է», «թ», «ժա» և «ժգ» ենթակետերը «կրտսեր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոնների)» բառերով,
ե. «ժբ» ենթակետը «տույժեր» բառից հետո լրացնել «, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.2-րդ կետով.
«32.2. Աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը`
ա) աուդիտի է ենթարկում Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները.
բ) առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին.
գ) իրականացնում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների գնահատումը և համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
դ) իրականացնում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ տրամադրվող ֆինանսատնտեսագիտական բնույթի տեղեկատվության արժանահավատության ու ճշտության գնահատումը.
ե) բացահայտում է աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ տեղ գտած անհամապատասխանությունները.
զ) իրականացնում է Խորհրդի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատումը.
է) իրականացնում է Խորհրդի եկամուտների և ծախսերի հաշվառման ու սկզբնական գրանցումների ճշտության գնահատումը, առկա անհամապատասխանությունների բացահայտումը.
ը) իրականացնում է Խորհրդի կողմից կիրառվող օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատումը.
թ) սահմանված կարգով ներկայացնում է աուդիտի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները.
ժ) կազմում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագիրը.
ի) իրականացնում է Աշխատակազմում աուդիտի կազմակերպումը և անցկացումը.
լ) իրականացնում է Խորհրդի ներքին հսկողության համակարգի գնահատումը.
լա) ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստումը.
լբ) իրականացնում է Օրենքի պահանջներից բխող հանձնարարականների կատարումը.
լգ) կազմում է բաժնի աշխատանքային ծրագրերի ու բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները.
լդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».
4) 35-րդ կետի`
ա. «բ», «ե», «ժգ» և «ժը» ենթակետերը «Աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը` Խորհրդի նախագահի» բառերով,
բ. «գ», «զ» և «ժա» ենթակետերը «Աշխատակազմի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը` Խորհրդի նախագահին» բառերով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |