ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1247-Ա
ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը`
1. Ստեղծել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 23-ի N 1247-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
միջգերատեսչական հանձնաժողովի
Տ. Դավթյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Կ. Մինասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Գյուրջյան | - | ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Կարայան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Օրբելյան | - | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ռ. Հարությունյան | - | «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Լ. Հունանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Կ. Բեգլարյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ |
Հ. Ավետիսյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |