ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը «19.1» թվից առաջ լրացնել «19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15.4. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար` - կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Երևան քաղաքում ներքաղաքային յուրաքանչյուր երթուղու տարեկան սպասարկման համար՝ |
բազային տուրքի
բազային տուրքի |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Երևան ՀՕ-167-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 9