ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
01.02.2000 թ. |
N 8/10 |
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
Հրամայում եմ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`
հաստատել տնտեսագիտական մի շարք հասկացությունների հայերեն անվանումների ցանկը:
|
Լ. Գալստյան |
|
Հաստատված է |
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
| Գործածվում է | Հանձնարարվում է |
| բիզնես, գործարարություն | գործարարություն |
| բիզնեսմեն, գործարար | գործարար |
| բորսա, բիրժա, սակարան | սակարան |
| դեֆիցիտ | պակասուրդ |
| դիվերսիֆիկացիա | բազմազանեցում |
| դիվիդենտ, շահաբաժին | շահաբաժին |
| ինվեստիցիա, ներդրում | ներդրում |
| լիկվիդայնություն | 1. իրացնելիություն 2. լուծարելիություն |
| մենեջմենտ, կառավարում | կառավարում |
| չեկ | վճարագիր |
| սերտիֆիկացում | հավաստագրում |
| ստագնացիա, լճացում | լճացում |
| վալյուտա, արժույթ | արժույթ |
| տարադրամ, արտարժույթ, ինվալյուտա | արտարժույթ |
| ցիկլ | պարբերաշրջան |
| մոնոպոլիա, մենատիրություն | 1. մենաշնորհ |
| մենաշնորհ, մենավաճառ | 2. մենատիրություն |
| մոնոպոլիստ, մենաշնորհյալ, | 1. մենաշնորհյալ |
| մենաշնորհատեր | 2. մենաշնորհատեր |
| օլիգոպոլիա | 1. խմբաշնորհ 2. խմբատիրություն |
| ֆիսկալ, գանձարանային, հարկաբյուջետային |
գանձարանային |
| քվոտա | բաժնեմաս, մասնորդ |
| էլաստիկություն | առաձգականություն |
| էնդոգեն | ներծին |
| էկզոգեն (էքսոգեն) | արտածին |
| մուլտիպլիկատոր | բազմարկիչ |
| սուբսիդիա, սուբվենցիա | լրահատկացում |
| լոմբարդ | գրավատուն |
| կոմերցիոն | առևտրային |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 30400047